Նշանեցին Մարոյին, տվին չոբան Կարոյին

Մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցին հիմա նշանակել են «Իմ քայլը»խմբակցության ղեկավար, իսկ նախարարությունը որոշել են լուծարել։ Երևի առաջնորդվել են «Կա Մակունց, կա Մշակույթի նախարարություն, չկա Մակունց, չկա նախարարություն» սկզբունքով։ Մակունցի՝ պատգամավոր դառնալուց հետո կառավարությունում ամուսնական կրքեր են հասունանում։ Ինչպես հայտնի է, Մշակույթի նախարարությունը ներառում են Կրթության և գիտությաննախարարության կազմ։ Երբ նախարարի պաշտոնակատարից հետաքրքրվել են, թե երբ է տեղի ունենալու նախարարությունների միավորումը, նա պատկերավոր պատասխանել է. «Խոսք ուզելը տեղի է ունեցել, հիմա մենք օժիտն ենք քննարկում, հետո կանցնենք արդեն ամուսնական գործողություններին»։ Թե ինչ նկատի ունի նախարարի պաշտոնակատարը «ամուսնական գործողություններ»ասելով, թողնենք հանրության երևակայությանը։ Եթե նախարարությունների միավորումն ամուսնական հարթություն է տեղափոխվել, ապա պետք է պարզել, թե ով է հարսը, իսկ ով՝ փեսան։ Այստեղ մի քանի տարբերակ է հնարավոր։ Տարբերակ 1–ին Եթե առաջնորդվենք մեր ավանդական տարբերակով, ու եթե հաշվի առնենք, որ Մշակնախն է գնում Կրթության նախարարության «տուն», ապա ստացվում է, որ հարսը Մշակույթի նախարարությունն է։ Փաստորեն, պարզվում է, որ Մշակույթի նախարարությունը իգական սեռի մարմին է, որը մի քանի տասնամյակ «տանն» է մնացած եղել, և ահա թավշյա ու դեռ մի բան էլ ոչ բռնի հեղափոխությունը հնարավորություն է տվել այդ նախարարությանը «մարդի» գնալ։ Կամ էլ այդ նախարարությունն այնքան «փչացած» է եղել, որ որևէ մեկը չի ուզեցել դրա հետ ամուսնանալ, բայց քանի որ հիմա իրավիճակ է փոխվել, ուստի փեսացու գտնվել է։ Տարբերակ 2–րդ Մշակույթի նախարարությունը արական սեռի մարմին է։ Այդ դեպքում ստացվում է, որ այն տնփեսա է գնում Արայիկ Հարությունյանի «կանտոռա»։ Կա նաև այլ տարբերակ, ըստ որի՝ այս երկու կառույցներն էլ նույն սեռի են, բայց եկեք չխորանանք ... Հիմա շատ կարևոր է, որ այս երկու կառույցները միմյանցից գլուխ հանեն ու ճանաչեն իրար։ Այլապես կստացվի այնպես, ինչպես հայտնի ֆիլմում, երբ փեսան ոչ մի կերպ չէր կարողանում հարսնացուին տեղը բերել։ Կարևոր է նաև, որ այս երկուսի ամուսնական գործողությունների պտուղը բարի լինի, և արանքում ուրիշ բան չհայտնվի։ Հայկ Ուսունց 7or.am

դիտվել է 123 անգամ
Լրահոս
Ընդամենը երկու նորություն, որոնք ցույց են տալիս իրականության ընկալման տարբերությունը․ Աբովյան Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով նշանակվել է առաջին դատական նիստը Թուրքիան չի ճանաչում Հունաստանի ծովային քարտեզները Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում Ի հիշատակ Ցեղասպանության սուրբ նահատակների՝ կկատարվի միասնական ժամերգություն Դատապարտում ենք օկուպացված Սբ․ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis Armenia Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գերեվարված Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան իշխանությունը Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը «Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպարանափոխել Եկեղեցու ավանդական դերը Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը Սեփականության կորուստ, վերադարձի իրավունք, արդարության փնտրտուք․ արցախցիները դիմում են ՄԻԵԴ Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին Եկեղեցու ինքնակառավարումը և քաղաքական միջամտության սահմանները. Տեր Արարատ քահանա Պողոսյան Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Եվրոպայի առաջնությունում Բախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am