Էդվարդ Ֆիցգերալդ. «Ռոբերտ Քոչարյանը արդարադատության մերժման զոհ է Հայաստանում»

Հարցազրույց բրիտանացի իրավաբան,Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Էդվարդ Ֆիցգերալդի հետ -Պարոն Ֆիցգերալդ, կասե՞ք՝ այս պահին ինչ փուլում է գտնվում Քոչարյանի գործը Ստրասբուրգում։ -Քոչարյանի իրավաբանական թիմը երկու գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ։ Մենք պնդում ենք, որ նախագահ Քոչարյանին կալանավորելը ոչ իրավաչափ է, անհիմն, և խախտում է Կոնվենցիայի 5-րդ, 6-րդ և 18-րդ հոդվածներով ամրագրված վերջինիս իրավունքները։ Պրն․ Քոչարյանին ուղղված մեղադրանքները անորոշ են և շինծու։ Գրեթե համոզված եմ՝ շուտով կհաստատվի, որ քրեական հետապնդումը և կալանավորումը քաղաքականորեն մոտիվացված են։ Դա շատ կարևոր կլինի ոչ միայն մեր, այլև Հայաստանի ամբողջ հասարակության համար։ Ներկայումս թիմը աշխատում է մեկ ուրիշ գանգատի վրա առ այն, որ պրն. Քոչարյանը արդար դատաքննության բացակայության, այսինքն՝ արդարադատության մերժման զոհ է։ -Ի՞նչ նկատի ունեք արդարադատության մերժում ասելով։ -Կա բավարար ապացույցներ, որ իշխանությունները ձախողել են Կոնվենցիայով ամրագրված ընդհանուր և հատուկ երաշխիքների ապահովումը։ Քրեական դատավարությունում խախտումները և երաշխիքների բացակայությունը անկասկած ստեղծում են արդարադատության մերժման մի ամբողջ համակարգ Հայաստանում։ Թույլ տվեք ներկայացնել մի քանի վառ օրինակ։ Նախ, 2018թ.-ի դեկտեմբերին Քոչարյանի գործով Վերաքննիչ դատարանի դատավորի նշանակումը ոչ իրավաչափ էր և բացահայտորեն հակասում էր ներպետական օրենսդրությանը։ Դատավորների վրա ներքին և արտաքին ազդեցություն է գործադրվել (օրինակ` ՀՔԾ-ի և ԱԱԾ-ի ղեկավարների միջև հայտնի հեռախոսային խոսակցությունները)։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և այլ պաշտոնյաների կողմից արված հայտարարությունները, որոնք խախտում են անմեղության կանխավարկածը։ Նրանք համոզմունք են ձևավորել հասարակության շրջանակներում, որ պրն. Քոչարյանը մեղսագործ է, որն էլ կաշկանդում է դատարանին՝ փաստերը ճիշտ գնահատելու։ Որոշ լրատվամիջոցներ սկսել են ատելություն սերմանող մամլո արշավներ՝ բացասականորեն ազդելու արդար դատաքննության վրա՝ ձևավորելով հանրային կարծիք և ազդելով Քոչարյանի անմեղության կանխավարկածի վրա։ Եվ այս օրինակները կարելի է շարունակել։ -Այսինքն Դուք վստա՞հ եք, որ գործը ունի քաղաքական դրդապատճառները։ -Այո՛, իհարկե։ Վերաքննիչ դատարանը հապճեպորեն հրապարակեց կալանքի որոշումը 2018թ.-ի դեկտեմբերի 7-ին՝ խորհրդարանական ընտրությունների նախօրեին։ Պրն. Քոչարյանը կալանավորվել է անորոշ և շինծու մեղադրանքների հիման վրա, իսկ նրա կալանավորման ժամկետը երկարաձգվել է՝ ակնհայտորեն վերջինս պատժելու նպատակով (այս համատեքստում է օգտագործվում վենդետա հասկացությունը) և կանխելու նրա մասնակցությունը որևէ քաղաքական գործընթացներին։ Իշխանությունները նաև ճնշում են գործադրում մարդկանց վրա` փորձելով ձեռք բերել ապացույցներ, որոնք կարող են հետագայում օգատագործվել Քոչարյանի դեմ։ Ակներև է, որ նախագահը զրկվել է ազատությունից քաղաքական դրդապատճառով։ Դատախազությունը և քննչական մարմիններն իրենք էլ գործում են չբացահայտված, բայց ենթադրելի մոտիվներով։ Եվ վերջապես, կա հստակ ապացույց, որ առնվազն այս գործում դատարանները գործադիր իշխանությունից բավարար կերպով անկախ չեն գործել։ Աղբյուրը՝ panorama.am

դիտվել է 83 անգամ
Լրահոս
12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել Ոչ uթափ վիճակում, «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված դեսպանատան ավտոբուսի մեջ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. կա 5 տուժած Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am