Ո՞վ է Ջոն Բոլթոնը, և ինչպիսի՞ն են նրա պատկերացումները՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ. Տեսանյութ

Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում սրընթաց իր տեղն է փորձում զբաղեցնել ԱՄՆ-ի նախագահի անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը, որի ակտիվությունը շատերի համար անսպասելի էր, քանզի ԱՄՆ բարձրաստիճան ղեկավարներից ոչ ոք այսչափ ակտիվություն մինչ այսօր չէր ցուցաբերել այս հարցում: Ավելին, վերջին դավոսյան Փաշինյան-Ալիև հանդիպումից անմիջապես հետո, Փաշինյանին հենց առաջինը Բոլթոնն էր զանգահարել, իսկ որոշ ժամանակ անց նա զանգահարեց նաև Ալիևին: Նրա այս ակտիվությունը այնքան տարօրինակ է, որ կուլիսներում նույնիսկ հռետորական հարցադրում են անում՝ կարո՞ղ է կողմերը բանակցային ամերիկյան նոր՝ առաջարկ են քննարկում: Մասնավորապես, ադրբեջանական մամուլը գրեթե բացահայտ նշում է դրա մասին և արձանագրում, որ «Լավրովյան պլանին եկել է փոխարինելու Բոլթոնյան պլանը, որն ավելի ձեռնտու է Ադրբեջանին»: Ինչքանով է ստույգ այս ամենը, պարզ կդառնա մոտ ժամանակներս: Համենայնդեպս, եթե այդպիսի պլանն առկա է, ապա Փաշինյանն ու իր թիմը երկար չեն կարողանա թաքցնել դա հանրությունից: Իսկ հիմա փորձենք հասկանալ, թե ո՞վ է Ջոն Բոլթոնը, և ինչ ծրագրեր նա ունի մեր տարածաշրջանի համար: Ով՞ է նա՝ Ջոն Բոլթոնը Բոլթոնը ծնվել է 1948 թվականին, ամերիկյան Բոլթիմոր քաղաքում, հասարակ ընտանիքում: Հայրը հրշեջ էր, մայրը՝ տնային տնտեսուհի: 1972 –ին ավարտել է հեղինակավոր Ելի համալսարանը, բակալավրի կոչումով, իսկ 1974 –ին Ելի իրավունքի դպրոցը: Հասկանալու համար, թե ինչպես են ձևավորվել նրա հայացքները, բերենք ընդամենը մեկ օրինակ: Երբ 60-ական թվականներին ամերիկյան երիտասարդության մեջ պոպուլյար էին հակապատերազմական տրամադրությունները, կապված վիետնամական պատերազմի հետ, Բոլթոնը հայտնվել էր այն փոքրաթիվ երիտասարդների շարքում, ովքեր պատերազմի կողմնակիցներ էին: Ավելին, երիտասարդ Բոլթոնը նույնիսկ խելագար սենատոր Գոլդոուտերի աջակիցն էր, ով այն ժամանակ կոչ էր անում ռմբակոծել ԽՍՀՄ-ը՝  օգտագործելով միջուկային ռումբը: Հետագայում այդ հայացքները դարձան նրա գործունեության ուղենիշը: Նա տանել չէր կարողանում լիբերալ հայացքներ ունեցող գործիչներին: Հետագայում նա աշխատել է Ռեյգանի ու Բուշի վարչակազմերում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ: Սակայն հետաքրքիրն այն է, որ բոլոր ժամանակներում նա համարվել է «վարչակազմի ամենածայրահեղ գործիչը»՝ կապված արտաքին քաղաքականության տարբեր խնդիրներում իր որդեգրած դիրքորոշման հետ: Բոլթոնի հայացքները ՄԱԿ-ի, Ռուսաստանի, Իրանի և Իսրայելի վերաբերյալ Բոլթոնը ՄԱԿ-ը միշտ համարել է «հնամաշ կառույց», որտեղ ոչ մի լուրջ հարց չի կարող լուծել ԱՄՆ-ն: Նա միշտ դեմ է եղել, որ ԱՄՆ –ն միանար Միջազգային Քրեական Դատարանին /ՄՔԴ/, քանզի, ըստ նրա, այն կսահմանափակեր ԱՄՆ –ի սուվերեն իրավունքները: Բոլթոնը միշտ համարել է, որ Իրանի, Կուբայի և Հյուսիսային Կորեայի հետ «որևէ երկխոսություն հնարավոր չէ անցկացնել, քանզի նրանք ԱՄՆ –ի թշնամիներն են ի սկզբանե»: Բոլթոնի կարծիքով, այդ երկրների հարցը պիտի լուծվի բացառապես ռազմական ճանապարհով: Բոլթոնը որևէ այլ լուծման տարբերակ չէր տեսնում ի սկզբանե: Ավելին, նա կործանարար էր համարում, ցանկացած «մեղմ» մոտեցման գործելաոճը այդ երկրների նկատմամբ: Ռուսաստանին և նրա դաշնակիցներին նա համարում է «Չարի առանցքի երկրորդ շերտը, որը նույնպես պետք է վերացնել ցանկացած գնով»: Այս երկրների հետ երկխոսությունը նա համարում է որպես «տակտիկական մանևր», որի արդյունքում պետք է հնարավորինս «թուլացնել նրանց և բթացնել նրանց զգոնությունը»: Իրանի հետ, այսպես կոչված, «միջուկային գործարքը» նա համարում էր «կատաստրոֆա Արևմուտքի համար», որից օր առաջ պետք էր «ազատվել»: 2010 թվականին Բոլթոնը իր մի շարք գործիչների հետ հիմնել է «Իսրայելի ընկերների նախաձեռնություն» միջազգային կառույցը, որի գլխավոր նպատակն էր հռչակվել՝ «ամենուրեք հետապնդել Իսրայելի շահերը», քանզի, ըստ Բոլթոնի, ներկայիս արևմտյան կառույցները պատշաճ մակարդակով «չեն գիտակցում Իսրայելի նկատմամբ սպառնալիքներն Իրանի կողմից»: Այդ իմաստով, Բոլթոնը ԱՄՆ –ում համարվում է Իրանի ամենահետևողական քննադատներից մեկը, ով նույնիսկ պաշտպանում է Իրանի մասնատման ծրագրերը: Իսկ որ այդպիսի ծրագրեր կան, փաստում են այն բազմաթիվ կենտրոնների գոյութույնը, որոնք գործում են ԱՄՆ –ում: Բոլթոնի կարծիքով «Թուրքիան ԱՄՆ–ի ամենահետևողական դաշնակիցն է տարածաշրջանում»: Նա հիացած է եղել միշտ Թուրքիայով, և միակ «պրոբլեմը» համարել է «Էրդողանին, ում վաղ թե ուշ պիտի հեռացնել իշխանությունից»: Ինչպիսին է Բոլթոնի պատկերացումները Ղարաբաղի վերաբերյալ Բոլթոնը միշտ համարել է, որ «ԱՄՆ պետք է հիմնվի ուժեղ դաշնակիցների վրա», իսկ թույլերը ամերիկացիներին օգուտ չեն տա: Այդ իմաստով Բոլթոնը համարվել է ԱՄՆ –ի ամենաթուրքամետ գործիչներից մեկը: Ավելին, եթե իր նախորդը՝ Ֆլինը, համարվում էր նույնպես «թուրքամետ», սակայն գաղափարապես այդպիսին չէր, քանզի Թուրքիայի լոբբինգով էր զբաղված շահադիտական նպատակներով, ինչը ապացուցված էր և դրա պատճառով էլ, նաև , ստիպված եղավ հեռանալ պաշտոնից, ապա Բոլթոնը «թուրքամետ է» իր կենսագրությամբ և գաղափարական հայացքներով: Քանզի «Թուրքական Աշխարհի» ձևավորման միջոցով նա տեսնում է հնարավորություն՝ կազմալուծել միաժամանակ՝ Իրանը, իսկ հետագայում՝ նաև Ռուսաստանը: Հենց այդ գաղափարական հենքից էլ ծնվել են նրա պատկերացումները ղարաբաղյան խնդրի լուծման վերաբերյալ: Այս տարածաշրջանում նա տեսնում է, որպես հեռանկար, բացառապես «ուժեղ Ադրբեջան և ուժեղ Թուրքիա»: Իսկ ինչ վերաբերվում է հայերին, ապա, ըստ Բոլթոնի, մենք «պետք է վերանայենք մեր պատմական կարծրատիպերը՝ հարմարեցնելով այն Բոլթոնի տեսակետներին»: Պարզ է, որ Բոլթոնի պատկերացմամբ հայերը «ոչ միայն ստիպված պետք է լեզու գտնեն թուրքերի ու ադրբեջանցիների հետ, այլև դուրս գան ռուսական ազդեցությունից»: Իսկ Անդրկովկասի գլխավոր խաղացող՝ Բոլթոնը տեսնում է բացառապես Թուրքիային: Սակայն Բոլթոնը ողջ Ամերիկան չէ, իսկ բոլոր ամերիկացիներն էլ «բոլթոն չեն» Պետք է նշել, որ Բոլթոնը նույնիսկ ԱՄՆ–ում է համարվում «խիստ ծայրահեղ գործիչ», ինչպես, օրինակ, Ժիրինովսկին Ռուսաստանում: Այնպես որ, մենք դատապարտված չենք, ամերիկյան քաղաքականությունը դիտարկել բացառապես Բոլթոնի դիտակետից: Այդ իմաստով Բոլթոնին պետք է դիտարկել որպես «ժամանակավոր» երևույթ և կարողանալ այս փուլն անցնել առանց ցնցումների: Սակայն ցավոք, Փաշինյանի ճչացող անփորձությունը, հատկապես այս փուլում, մեզ կարող է հանգեցնել այնպիսի իրավիճակի, որ հայտնվենք վտանգավոր երկըրնտրանքի առջև, կամ ծանր պատերազմ, կամ՝ փուլային կապիտուլյացիա, որից կարողացել էին խուսափել նախկինները: Սա է իրականությունը: zham.am/  

դիտվել է 123 անգամ
Լրահոս
12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել Ոչ uթափ վիճակում, «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված դեսպանատան ավտոբուսի մեջ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. կա 5 տուժած Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am