Մենք չենք կարող քննարկել տարածքներ՝ խաղաղության դիմաց բանաձևը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Նախագահական նստավայրում կառավարության անդամների երդման արարողությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձավ վերջերս հնչեցվող այն մտահոգություններին, թե նոր կառավարությունը շարունակում է Լևոն Տեր-Պետրոսյանի որդեգրած քաղաքականությունը կապված Արցախի շրջանների հանձնման հետ:
«Մենք չենք կարող քննարկել տարածքներ՝ խաղաղության դիմաց բանաձևը։ Մեր կառավարությունը Արցախի հարցում վարում է մի քաղաքականություն, որ նախկինում ոչ մի կառավարություն չի վարել: Եվ որևէ զուգահեռ և ընդհանրացում գտնել կրկնելու փորձեր՝ նախկինում վարված որևէ քաղաքական ուղեգծի` կատարյալ մոլորություն է»: