Լինի քահանա, նախարար, թե վարչապետ, պետք է ենթարկվի օրենքին. Արայիկ Հարությունյան
Նախագահական նստավայրում կառավարության անդամների երդմնակալության արարողությունից առաջ լրագրողների հետ զրույցում ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը խոստացավ պարզաբանումներ տալ դպրոցում հոգևորականի գտնվելու մասին հարցին։ «Դպրոցում գործելու է Հայաստանի Հանրապետության օրենքն ու Սահմանադրությունը, և լինի քահանա, նախարար, թե վարչապետ, պետք է ենթարկվի օրենքին»,–ասաց նա: Նա նշեց, որ կրթության մասին օրենք կա, որտեղ կան սահմանափակումներ: «Քահանան օրենք չի խախտել, ես այսօր երեկոյան «լայվ կանեմ», կպարզաբանեմ»,-ասաց նա:
