«Ասող կա, ես եմ այդ ասողը». ՀՀ վարչապետ

«Պետական մարմինները պետք է լինեն խորհրդարանական կառավարման ներքո, սակայն սա չի նշանակում, որ դրա ճանապարհը նախարարություն դարձնելն է։ Ինչ է նշանակում՝ նախարարություն ոստիկանության պարագայում, նշանակում է, որ այդ ուժային կառույցի ղեկավար պետք է նշանակվի  քաղաքական դեմք, սրանից բխում է, որ այդ ուժային կառույցը ուղղակի կամ անուղղակի կուսակցականացվելու է։ Այսօրվա կարգավորման արդյունքում ոստիկանության և ընդհանրապես իրավապահ համակարգի կայունությունը որոշակիորեն պահպանվել է, այսինքն՝ այնտեղ փոփոխությունը, այդ թվում՝ կադրային, լինում է շատ բալանսավորված, որպեսզի համակարգի կայունությունը չխաթարվի  և դրանից երկրի անվտանգությունը չխաթարվի»,- այսօր ՀՀ կառավարության անդամների երդման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կառավարության կառուցվածքի փոփոխության մասին էլ, որի արդյունքում որոշ նախարարություններ կկրճատվեն, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ գործընթացը ցանկանում են իրականացնել առանց ցնցումների, և ոչ թե՝ դե յուրե որոշումը կայացնեն և դե ֆակտո սկսեն գործընթացը, այլ դե ֆակտո ամեն ինչ պլանավորել և դե յուրե գնալ գործընթացի իրականացման։ Ինչ վերաբերում է սուպերվարչապետական համակարգին, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ժողովրդավարությունը Հայաստանի արժեքային հավատամքն է, և սուպերվարչապետական համակարգից պետք է գնան բալանսավորման. «Մարդիկ ուզում են, որ դա տեղի ունենա մեկ օրում, այո, մեկ օրում դա կարելի է անել, բայց կարող է պարզվել, որ ամբողջ իշխանությունը կաթվածահար եղավ, և երկրում հաստատվեց անիշխանություն։ Եկեք կոնկրետ ասենք՝ այդ ի՞նչ սպառնալիք ենք մենք ստեղծում այսօր Հայաստանում օրինականության, ժողովրդավարության և թափանցիկության համար, մեր պետական կառավարման համակարգը թափանցիկ է առավել, քան երբևէ։ Այն, ինչ հեղափոխության հարթակից ասել ենք, դրանք մեր արժեքներն են, սկզբունքը, այնպես չէ, որ այժմ հասել ենք կառավարական կարգավիճակի ու ամեն ինչ հետ ենք շրջում։ Հնարավոր է՝ գործընթացներ լինեն, որ տևեն 3 տարի»։ Դիտարկմանը, որ իր պատգամավորության տարիներին հայտարարում էր, որ կառավարությանը պետք է «ասող լինի», Նիկոլ Փաշինյանը նկատեց. «Հիմա ասող կա, ես եմ այդ ասողը:Կառավարությանը ասող կա, և այդ դերը ստանձնում է խորհրդարանը։ Տեսաք, երեկ տեղի ունեցավ աննախադեպ երևույթ, երբ խորհրդարանի մեծամասնությունը հրավիրեց ՊԵԿ նախագահին և պարզաբանում ստացավ »:  

դիտվել է 39 անգամ
Լրահոս
12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել Ոչ uթափ վիճակում, «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված դեսպանատան ավտոբուսի մեջ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. կա 5 տուժած Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am