«Չէ՜, իրենց սիրտը կոկորդիլոս է ուզում...». բնապահպանների արձագանքը՝ կոկորդիլոս բուծելու ծրագրի վերաբերյալ

«Հատուկ համացանցում ջանասիրաբար ստեղնաշար կոտրող կենսաբան-կոկորդիլոսագետների համար վիկիպեդիայից մի հատված. ներկայումս գոյություն ունեցող օրգանիզմներից, նրանց ամենամոտ ազգականները թռչուններն են (Արխոզավրերի մոտ ազգականները կամ նույնիսկ հետնորդները): Ֆիոգենետիկական ծառի վրա կոկորդիլոսները մոտ են դինոզավրերին և ժամանակակից թռչուններին, քան այլ ժամանակակից սողուններին»,- իր ֆեյսբուքյան էջում գրել էր Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը՝ Վիկիպեդիայից կիսվելով կոկորդիլոսի մասին հոդվածով: Ի դեպ, առաջին անգամը չէ, որ Արարատի մարզպետը անդրադառնում է կոկորդիլոսների թեմային՝ ընդգծելով, որ նպատակ ունի մարզում խթանել կոկորդիլոսաբուծությունը: Իր գործունեության 100 օրվա ամփոփման ժամանակ, Արարատի մարզպետը, խոսելով այդ թեմայի շուրջ, հայտնեց, որ Դաշտավան համայնքում նախատեսվում է առաջիկա տարիներին հիմնել կոկորդիլոսաբուծարան: Այս ծրագրի իրականցումը հավանության չարժանացավ բնապահպանների կողմից: Սիլվա Ադամյանը նշում է, որ նման ծրագիր իրականացնողները փորձում են օրենքը շրջանցել, ինչը իրենք ոչ մի գնով թույլ չեն տալ և կգնան մինչև վերջ. «Մինչև շրջակա միջավայրի փորձաքննություն չանցնեն, ոչինչ չէնք թույլատրելու անել, դրանում համոզված եղեք: Պետք լինի՝ վարչապետին էլ կդիմենք»,- մարզպետի գրառման մեկնաբանություններում գրել է Սիլվա Ադամյանը: Բնապահպան, կենդանիների պաշտպանությամբ զբաղվող Կարինե Փանոսյան էլ իր գրառման մեջ նշել է, որ ծիծաղելի է՝ Հայաստանում կոկորդիլոս բուծելը համարել երկրի տնտեսության զարգացման համար կարևոր ներդրում: «Մինչդեռ «40000 հա» տարածք է ճահճացվելու, և ստեղծվելու են «տաք» պայմաններ, որ ձմռանն արևադարձային կենդանիները չհիվանդանան։ Իսկ մի՞թե Հայաստանյան պայմաններում ավելի նպատակահարմար չէ բուծել այնպիսի կենդանի, որը կարող է ոչ միայն շահույթ բերել, այլ նաև Հայաստանը աշխարհին ներկայացնել տարբեր տեսանկյուններից, այդ թվում՝ զբոսաշրջիկների ահռելի հոսք ապահովել մեր երկիր, և փրկել կարմիր գրքում գրանցված տեսակները... Չէ՜, իրենց սիրտը կոկորդիլոս է ուզում։ Իրենք ոչնչացնող քաղաքականությունն են սիրում»,- մասնավորապես գրել է Կ. Փանոսյանը:

 

դիտվել է 133 անգամ
Լրահոս
Ընդամենը երկու նորություն, որոնք ցույց են տալիս իրականության ընկալման տարբերությունը․ Աբովյան Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով նշանակվել է առաջին դատական նիստը Թուրքիան չի ճանաչում Հունաստանի ծովային քարտեզները Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում Ի հիշատակ Ցեղասպանության սուրբ նահատակների՝ կկատարվի միասնական ժամերգություն Դատապարտում ենք օկուպացված Սբ․ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis Armenia Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գերեվարված Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան իշխանությունը Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը «Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպարանափոխել Եկեղեցու ավանդական դերը Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը Սեփականության կորուստ, վերադարձի իրավունք, արդարության փնտրտուք․ արցախցիները դիմում են ՄԻԵԴ Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին Եկեղեցու ինքնակառավարումը և քաղաքական միջամտության սահմանները. Տեր Արարատ քահանա Պողոսյան Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Եվրոպայի առաջնությունում Բախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am