Սամվել Մայրապետյանն արդեն մեկնել է Գերմանիա .factor.am

Գործարար Սամվել Մայրապետյանը, որը մեղադրվում է կաշառք ստանալուն օժանդակելու համար, արդեն լքել է Հայաստանը։ Այս մասին factor.am-ը տեղեկացավ նրա պաշտպան Կարեն Բատիկյանից: Փաստաբանը, սակայն, կոնկրետ օրը չնշեց, թե երբ է նա մեկնել Գերմանիա՝ բուժման։ Մամուլում հրապարակում կար այն մասին, որ եթե Մայրապետյանը 30 օրվա ընթացքում չվերդառնա Հայաստան, նրա նկատմամբ հետախուզում կհայտարարվի, սա Մայրապետյանի պաշտպանը հերքեց, ասելով, որ նման բան չկա․ «Մարդը գնացել է բուժման, պետք է բուժվի՝ վերադառնա, հիմա ո՞վ կարող է ասել, թե քանի օրում նա լիովին կապաքինվի, անգամ նրան բուժող բժիշկը չի կարող հստակ ժամկետ նշել»։ Նշենք, որ Սամվել Մայրապետյանի վերադարձի համար ժամկետ պիտի սահմանի վարույթն իրականացնող մարմինը, որը, սակայն, ինչպես փաստաբանն ասաց, որևէ ժամկետ չի սահմանել․ «Ոչ գրության մեջ, ոչ թույլտվության փաստաթղթի մեջ նման ժամկետ սահմանված չէ»։ Սամվել Մայրապետյանը, հիշեցնենք, ձերբակալվել էր 2018 թվականի հոկտեմբերի 6-ին, երեք օր անց դատարանը բավարարել էր նրան կալանավորելու միջնորդությունը: Առանց մանրամասների ՀՔԾ-ից միայն հայտարարում են, որ խոսքը խոշոր չափերի՝ մոտ 7 միլիոն դոլար կաշառք տալուն օժանդակելու մեղադրանքի մասին է։ Դեկտեմբերի 27-ին Մայրապետյանը 30 միլիոն դրամ գրավով ազատ էր արձակվել կալանքից՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը: ՀՔԾ-ն վերադարձրել էր Մայրապետյանի անձնագիրը, բայց երկրից դուրս գալ չէր թույլատրել։ Այս հարցը լուծվեց ՄԻԵԴ-ի որոշումից հետո, որը Հայաստանի իշխանություններին պարտավորեցրել էր վերադարձնել Մայրապետյանի անձնագիրն ու թույլատրել բուժման նպատակով մեկնել Գերմանիա: Հարցին, թե Մայրապետյանի բացակայության պայմաններում իրավական ինչ գործընթացներ են սպասվում այս գործով, փաստաբանը պատասխանեց․ «Մեր դիրքորոշումն այս պահին պասիվ է, քանի որ այն կախված է նախաքննական մարմնի գործողություններից։ Եթե որևէ դատավարական գործողություն կամ փաստաթուղթ բողոքարկելու անհրաժեշտություն լինի, միանշանակ դա կիրականացվի»։

դիտվել է 103 անգամ
Լրահոս
12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել Ոչ uթափ վիճակում, «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված դեսպանատան ավտոբուսի մեջ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. կա 5 տուժած Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am