Նազարբաևի առաջարկը.ԵՄ-ի և ԵՏՄ-ի համատեղ կոնֆերանս անցկացնել
RIA Nօvosti-ն՝ հղում անելով երկրի ղեկավարի մամլո ծառայությանը հայտնում է,որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկել է ԵՄ-ի և Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) համատեղ կոնֆերանս անցկացնել: Նա պատմել է Եվրոպական Խորհրդի և ԵՄ-ի ու ԵՏՄ-ի փոխգործակցության հետագա հեռանկարների վերաբերյալ եվրոպական հանձնաժողովի ղեկավարության հետ քննարկման մասին: «Դա պարզ հարց չէ: Արևմուտքում շատերի կողմից ԵՏՄ-ն ոչ միանշանակ է ընկալվում: Ինչ-որ մեկը կարծում է, որ դա «ԽՍՀՄ-ի վերածնունդի» նախագիծ է: Ուստի ես առաջարկեցի երկու միությունների համատեղ կոնֆերանս անցկացնել, որպեսզի քաղաքական գործիչները և փորձագետները դնեն բոլոր վերջակետերն այդ հարցում, և մենք կարողանանք լրիվ հանգիստ փոխադարձ առևտուր իրականացնել:Այսօր դրա համար մի շարք օբյեկտիվ խոչընդոտներ կան»,- ասել է Նազարբաևը: «Մասնավորապես, Արևմուտքի պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ: Սակայն եթե հեռանկարում ԵՄ-ն, ԵՏՄ-ն և Համագործակցության շանհայյան կազմակերպությունը ազատ առևտուր բացեն, դա ամբողջ Եվրասիային հսկայական օգուտ կբերի»,- եզրափակել է Նազարբաևը:
