«Չգիտեմ, թե էլ ինչ է պետք, որպեսզի Անանյանի դեմ գործ հարուցվի». փաստաբան

ՀՀ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ Կարեն Կարապետյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանն այսօր լրագրողների հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ վարչապետը պետք է կարողանա  տեղեկանալ իր ենթակայության տակ գտնվող կառույցների գործունեությանը: Ինչպես ասաց` եթե չի տեղեկանում, ուրեմն չի կարող զբաղեցնել այդ պաշտոնը: «Իմ վստահորդ Կարեն Կարապետյանն այսօր ներկա չէ էթիկայի կանոններից ելնելով, քանի որ նա մտածում էր, որ օբյեկտիվ չի ստացվելու մեր այսօրվա զրույցը: ՊԵԿ նախագահը կոռուպցիոն համակարգերը հետազոտելու և վարչապետին զեկուցելու փոխարեն, ծառայողական քննություն է սկսում Կարեն Կարապետյանի նկատմամբ: Կարեն Կարապետյանի նկատմամբ նոր ճնշումներ են սկսվել և դատարանն էլ որոշել է քրեական գործը վերսկսել իմ վստահորդի նկատմամբ»,ասաց Տիգրան Հայրապետյանը, անդրադառնալով իր կողմից վերջերս արված հայտարարությանը, թե ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը թույլ չի տալիս իր վստահորդին՝ կոռուպցիոն ռիսկեր բացահայտել և ներկայացնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Փաստաբանը վստահեցնում է՝ եթե դատարանի որոշումը չբավարարի իրենց՝ անպայման բողոքարկելու են այն, ինչպես նաև քրեական գործ պետք է հարուցվի ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի դեմ՝ այն բանի համար, որ Կարեն Կարապետյանի չաշխատելու դեպքում բյուջեից 4 միլիոնից ավել գումար է դուրս գրել իբրև աշխատավարձ. «Չգիտեմ, թե էլ ինչ է պետք, որպեսզի Անանյանի դեմ գործ հարուցվի, նա մսխել է բյուջեն: Օրենքը պարտավոր են պահել ու կապ չունի, թե ով ինչ պաշտոն է զբաղեցնում»: Փաստաբանը փոխանցում է, որ երեկ ևս գլխավոր դատախազին գրավոր դիմում են ուղարկել, որպեսզի նրանք պատասխանեն, թե ինչու են դադարեցրել Կարեն Կարապետյանի լիազորությունները՝ միևնույն ժամանակ՝ աշխատավարձ վճարել, այդպիսով նաև վատնելով պետական միջոցները:

դիտվել է 84 անգամ
Լրահոս
Ընդամենը երկու նորություն, որոնք ցույց են տալիս իրականության ընկալման տարբերությունը․ Աբովյան Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով նշանակվել է առաջին դատական նիստը Թուրքիան չի ճանաչում Հունաստանի ծովային քարտեզները Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում Ի հիշատակ Ցեղասպանության սուրբ նահատակների՝ կկատարվի միասնական ժամերգություն Դատապարտում ենք օկուպացված Սբ․ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis Armenia Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գերեվարված Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան իշխանությունը Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը «Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպարանափոխել Եկեղեցու ավանդական դերը Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը Սեփականության կորուստ, վերադարձի իրավունք, արդարության փնտրտուք․ արցախցիները դիմում են ՄԻԵԴ Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին Եկեղեցու ինքնակառավարումը և քաղաքական միջամտության սահմանները. Տեր Արարատ քահանա Պողոսյան Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Եվրոպայի առաջնությունում Բախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am