ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի աշխատանքի վարձատրությունը 2017-ի համեմատ աճել է մոտ 10 տոկոսով: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց նախարար Ջանջուղազյանը:
«Նախարարությունում կրտսեր մասնագետից մինչ նախարար, բոլորի վարձատրությունը համամասնորեն աճել է: Իմ աշխատանքի վարձատրությունը 2017-ի համեմատ աճել է մոտ 10 տոկոսով: Եվ ես կարծում եմ, որ իմ պատասխանատվությունը նախորդ տարվա համեմատ ևս 10 տոկոսով աճել է»,-ասաց նախարարը:
Նրան զարմացնում է, թե ինչու են նոր ուշադրություն դարձնում պարգևավճար երևույթի վրա. «Մոտավորապես 20 տարի՝ 1998 թ-ից սկսած, ֆինանսների նախարարության աշխատակազմի համար պարգևատրման տող կա նախատեսված օրենքում, մի անգամ նայե՞լ եք այդ տողին։ Լավ է, որ գոնե հիմա տեսել եք, որ պարգևատրման համար նախատեսված տող կա, որի շրջանում որոշակի տրամաբանությամբ բաշխվել է»,- նշեց Ջանջուղազյանը։
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը