Դա հերթական ապտակն է դատական իշխանությանը. փաստաբանը Մհեր Եղիազարյանի մահվան մասին
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 44 օր հացադուլի մեջ գտնվող Մհեր Եղիազարյանի մահվանը դեպքից խոսելով` Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Արա Ղարագյոզյանը նշեց, որ դա հերթական ապտակն է դատական իշխանությանը: «Այսօր ստացվում է, որ դատական համակարգում ընտրովի և սելեկտիվ արդարադատության հետևանքով այդ անձը 44 օր հացադուլի մեջ գտնվելուց հետո դուրս է եկել և նրա օրգանիզմը չի դիմացել: Անձը մահացել է սրտի կաթվածից: Ցավալին այն է, որ սա հերթական ապտակն է դատական իշխանությանը»,- պարզաբանեց նա: Փաստաբանը շեշտում է, որ շատ հաճախ անդառնալի հետևանքներ են լինում, քանի որ ՔԿՀ-ներում պատշաճ բուժօգնություն չեն ցուցաբերում: Քրեակատարողական հիմնարկներում ցածր աշխատավարձի պատճառով շատ քիչ բուժաշխատողներ են ցանկանում աշխատել: «Մամուլից տեղեկացել եմ, որ այն օրը, երբ Մհեր Եղիազարյանը հացադուլից դուրս է եկել, ՔԿՀ-ում բժիշկ չի եղել օգնություն ցուցաբերելու համար»,- ասել է Արա Ղարագյոզյանը:
