Բռնվեք, Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակներն են գալիս

Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակները կարծես վերադառնում են, ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությունը այդ տարիների դեժավյու է հիշեցնում, պաշտոնների են նշանակվում Տեր -Պետրոսյանի թիմակիցները, մարդիկ, որոնք ՀՀՇ-ական էին, ՀՀՇ-ի տյունինգ դարձած ՀԱԿ-ական, կամ էլ նախկին ՀՀՇ-ական, որոնք առաջին նախագահի պաշտոնավարման ընթացքում առանցքային պաշտոններում են եղել, իսկ հետո ինչ-ինչ հանգամանքներում հեռացել նրանից: Այսպիսով՝ Հովհաննես Իգիթյանին, Անդրանիկ Քոչարյանին Ազգային ժողով գործուղելուց հետո Նիկոլ Փաշինյանը պաշտոն տվեց եւս երկու կարկառունների: ՀԱԿ վարչության այլեւս նախկին անդամ, ԱԳՆ նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանին նա նշանակեց իր խոսնակ : Կարապետյանը հիշեցնենք, որ 2008 թվականին դիվանագիտական կորպուսում էր, մամուլի քարտուղարի պաշտոնում, որը մի խումբ դիվանագետների հետ 2008թ. փետրվարի վերջին միացան Լեւոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնած համաժողովրդական շարժմանը ու զրկվեցին դիվանագիտական կոչումից: Նա վերջին տասը տարիներին ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարն էր, ընդգծված արեւմտամետ: Երկրորդ անձը Տիգրան Հակոբյանն է, որը նշանակվեց ՀՌԱՀ-ի նախագահ՝ փոխարինելով Գագիկ Բունիաթյանին, նա 2016-ից ՀՌԱՀ անդամ էր: Տիգրան Հակոբյանը նախկին ՀՀՇ –ական էր , «Հայք» թերթի նախկին խմբագիրը, առաջին նախագահի մերձավորներից, որն իհարկե հետո սահուն տեղափոխվեց երկրորդ, երրորդ նախագահների հովանու ներքո: Ի դեպ, նրա դեմ տարիներ առաջ գործ էր հարուցվել, 2013-ի ապրիլին դատարանի որոշմամբ 2 տարվա ազատազրկման էր դատապարտվել, սակայն համաներմամբ ազատվեց պատժի կրումից։ Հակոբյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրօր. 214-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «Ագրոհոլդինգ» ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնում իր լիազորություններն ընկերության շահերին հակառակ և իր օգտին օգտագործելու հետևանքով ընկերությանը և ընկերության հիմնադիր սեփականատերեր Գոռ և Արմեն Խեչոյաններին առանձնապես խոշոր չափերի նյութական վնաս պատճառելու համար։ Այս գործով անցնում էր նաև Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանի եղբայրը։ Ինչեւէ, Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությունը հուշում է, որ վերադառնում ենք առաջին նախագահի պաշտոնավարման ժամանակաշրջանին իր հնարավոր բոլոր հետեւանքներով: Ըստ ամենայնի Զարուհի Փոստանջյանը իրավացի էր, հայտարարելով, որ Փաշինյանն անձամբ է իրեն խոստովանել, որ Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակն է ու կուրորեն ընդունում է առաջին նախագահի գաղափարներն ու մոտեցումները: Այս պարագայում թերեւս անհիմն չեն այսօր Արցախի հարցի վերաբերյալ չարագուշակ կանխատեսումներն ու մոտեցումները:Եթե Փաշինյանը հեղափոխությունից հետո նույնիսկ բացահայտ նախկին համակարգը հետ է վերադարձնում, ապա չի խորշի Արցախի հարցում էլ հավատարիմ մնալ առաջին նախագահի մոտեցումներին, որը հայության մեջ դրոշմվել է որպես հող հանձնելու քաղաքականություն: Անի Սահակյան

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am