Կոռուպցիոն սկանդալ. խուզարկել են քաղաքապետի տունն ու աշխատավայրը
Լատվիայի կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոյի աշխատակիցները խուզարկումներ են իրականացրել Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովի բնակարանում ու աշխատասենյակում: Իրավապահները քաղաքապետարանից փաստաթղթեր են տարել՝ հրաժարվելով պատասխանել լրագրողների հարցերին: РИА Новости-ն էլ փոխանցում է, որ Ուշակովը վաղուց է գտնվում կոռուպցիոն սկանդալի կենտրոնում՝ կապված քաղաքի հանրային տրանսպորտի փոխադրումները սպասարկող ընկերության հետ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
