Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է շտապօգնության ծառայության արդյունավետության բարձրացմանը: Նա հետևյալ գրառումն է արել.
«Իմ վերջին երկու արտասահմանյան գործուղումները ցույց տվեցին, որ շտապօգնության ծառայության արդյունավետության բարձրացման ճանապարհներից մեկը, մեր երկրի չափսերին մոտ երկրների կամ տարածաշրջանների համար, նաև դրա կենտրոնացումն է մեկ կազմակերպության շրջանակներում։
Նման նախաձեռնության մասին ինձ դեկտեմբերին հայտնեց ՌԴ Կալուգայի մարզի նահանգապետը և երկու օր առաջ՝ Բելառուսի առողջապահության նախարարը։ Նրանք երկուսն էլ ստեղծում են մեկ կազմակերպություն, որը շտապօգնության ծառայություն կմատուցի իրենց տարածաշրջաններում՝ մեկ հարկի տակ համախմբելով մինչ օրս գործող ապակենտրոնացված ՇՕ ծառայությունները։
Կարծում եմ` մենք նույնպես պետք է գնանք այդ ուղղությամբ՝ ունենալով մեկ շտապօգնության ծառայություն ամբողջ Հայաստանի համար՝ հստակ գծված լիազորությունների և պատասխանատվությունների շրջանակով, ծառայության մատուցման վերանայված չափորոշիչով։
ՇՕ բարեփոխումների շուրջ աշխատանքները մեր մոտ սկսվել էին դեռ աշնան սկզբից, բայց հիմա ավելի կարագացվեն նաև վերջին շրջանի զարգացումների պատճառով։ Բարեփոխումների աշխատանքներում կօգտագործվի ինչպես միջազգային փորձը, այնպես էլ մեր ՇՕ ծառայության այն բուժաշխատողների գիտելիքները և փորձը, ովքեր պատրաստակամ կլինեն օգնել»
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը