Ինչու ՊԵԿ նախագահը (video)

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը խորհրդարանում աշխատանքային փակ քննարկում է անցկացրել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ, որն առնչվել է նաև գերատեսչության պարգևավճարների հետ կապված հարցին: Երբ քննարկումների արդյունքում ձևավորվի համապատասխան փաթեթ, «Իմ քայլը» խմբակցությունը կձեռնարկի որոշակի քայլեր։ Փակ քննարկումից հետ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: «Սա խմբակցության ներսում աշխատնքային քննարկում էր գերատեսչության ղեկավարի հետ: Մենք նպատակահարմար գտանք առաջինը այդ քննարկումն անել ՊԵԿ նախագահի հետ: »,-ասաց Մակունցը: Ինչ վերաբերում է քննարկման նպատակին, Մակունցն ասաց, որ այն խնդրի ախտորոշումն է. «Մենք ընդունում ենք, որ կա խնդիր, որը խորապես հասկանալու համար պետք է բազմակողմանի ուսումնասիրել մի քանի գերատեսչությունենրի հետ: Քննարկումների արդյունքում երբ կունենանք ինֆորմացիայի համապատասխան փաթեթը, որն անհրաժեշտ է օրենսդրական լուծումներ առաջարկելու համար, դա կանենք»: Նա նկատեց, որ  մի կողմից այս պահին կան օրենսդրական որոշակի կարգավորումներ, որոնք հնարավորություն են տալիս պարգևատրումներ տրամադրել, մյուս կողմից կա անարդարության զգացում, որը հնչեցվեց հանրության կողմից: «Ես ուզում եմ ավելի համակողմանի նայել խնդրին: Մենք ուզում ենք ունենալ արդյունավետ պետական ինստիտուտներ, պետական համակարգ, որտեղ հանրությանը հուզող խնդիրները պետք է  լուծվեն օրենսդիր, գործադիր և այլ մարմինների կողմից: Եթե մենք չունենք պրոֆեսիոնալներ և լավ վարձատրող պրոֆեսիոնալներ, ապա այդ խնդիրներն այդպես էլ կմնան: Մյուս խնդիր այն է, որ հանրության կողմից կա անարդարության մթնոլորտի զգացողություն: Եվ պիտի տեսնենք, թե որտեղ է ոսկե միջինը և ինչ նախագծերով կարող ենք կարգավորել»,-նշեց Մակունցը:

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am