Դեռ երանի եք տալու Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին. Էդուարդ Շարմազանով (video)

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքով, եթե ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը զբաղեցնում է Հանրապետական կուսակցության նախագահի պաշտոնը, նշանակում է՝ նա արդեն զբաղվում է ակտիվ քաղաքականությամբ։ նչ վերաբերում է Հայաստանի ներքին և արտաքին կյանքում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին և նոր իշխանությունների գործելաոճին, Էդուարդ Շարմազանովն ասաց. «Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին երանի եք տալու»։ Այնուհետև անդրադառնալով արտաքին քաղաքականությանը` նշեց, որ այստեղ ևս շատ բացեր կան: Նրա խոսքով՝ Հայաստանը ՀԱՊԿ-ում դարձել է «իզգոյ»՝ գրեթե ոչինչ, Հայաստանը Նիկոլ Փաշինյանի շնորհիվ այդ կառույցում կորցրել է գլխավոր քարտուղարի պաշտոնը։ «Երբ այդ պաշտոնը կորցրեցինք, Փաշինյանը հայտարարեց, որ դա էական չէ, բա՞ ինչն է էականը՝ չպլանավորած հանդիպո՞ւմը Դավոսում։ Պարոն վարչապետը խոսում էր, որ երբեք այսքան փայլուն չեն եղել հայ-ռուսական հարաբերությունները, ես էլ որպես սովորական քաղաքացի՝ ասում եմ՝ ինչ լավ է, եթե այդքան փայլուն են, ուրեմն՝ գազը պետք է ոչ թե թանկանա, այլ էժանանա, ներդրումներն էլ Ռուսաստանից ավելանան, մեր երջանիկ կյանքն էլ Փաշինյանը կապահովի, բայց ի՞նչ եղավ, հունվարի 1-ից սահմանին գազը թանկացավ, սա՞ է լավ հարաբերությունները»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։ Նրա կարծիքով՝ ԵԱՏՄ-ի հետ կապված ՀՀ վարչապետը հերթական «խայտառակ» հայտարարությունն արել է Մոսկվա կատարած իր վերջին այցելության ընթացքում, որտեղ մոտավորապես ասել էր, որ իշխանության գալուց հետո էլ կրկին ԵԱՏՄ-ն չի հավանում, բայց պետք է շարունակեն աշխատել։

դիտվել է 98 անգամ
Լրահոս
Ընդամենը երկու նորություն, որոնք ցույց են տալիս իրականության ընկալման տարբերությունը․ Աբովյան Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով նշանակվել է առաջին դատական նիստը Թուրքիան չի ճանաչում Հունաստանի ծովային քարտեզները Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում Ի հիշատակ Ցեղասպանության սուրբ նահատակների՝ կկատարվի միասնական ժամերգություն Դատապարտում ենք օկուպացված Սբ․ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis Armenia Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գերեվարված Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան իշխանությունը Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը «Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպարանափոխել Եկեղեցու ավանդական դերը Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը Սեփականության կորուստ, վերադարձի իրավունք, արդարության փնտրտուք․ արցախցիները դիմում են ՄԻԵԴ Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին Եկեղեցու ինքնակառավարումը և քաղաքական միջամտության սահմանները. Տեր Արարատ քահանա Պողոսյան Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Եվրոպայի առաջնությունում Բախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am