«Տնտեսական հեղափոխության» գնացող վարչապետի Դավոսից բերված միակ շոշափելի գաղափարը

Հրապարակ օրաթերթը գրում է. Մեզ համար սովորական է դարձել, որ մեր երկրի առաջին դեմ­քերն ամենակարևոր բաներն ասում են օտարերկրյա լրատվամիջոց­ներին: Ահա՝ անցած շաբաթ Մոսկվա կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հանգամանալից հարցազրույց է տվել ռուսական ՌԲԿ հեռուստաընկերությանը և շատ ուշագրավ մտքեր է հայտնել: Արժե կարդալ: Բայց իմ ուշադրությունը գրավեց հատկապես տնտեսության և մասնավորապես՝ Դավոսի տնտեսական ֆորումին վերաբերող հատ­վածը: Չէ որ ՀՀ վարչապետը 2019-ը հայտարարել է «տնտեսական հեղափոխության» տարի և խոստացել, որ իրենց ողջ ներուժը կենտրոնացնելու են տնտեսական զարգացման ուղղու­թյամբ: Լրագրողի հարցին, թե «ինչ համաձայնություններ եք ձեռք բերել և բերել եք արդյոք Դավոսից ինչ-որ կոնկրետ պայմանագրեր Հայաստա­նի համար», Փաշինյանը պատասխա­նել է. «Ես այնտեղից բերեցի կոնկրետ գաղափարներ… մենք այժմ պետք է գտնենք կոնկրետ գործընկերներ հայաստանյան և ռուսաստանյան գործարարների թվում կամ այլ երկրներից գործարարների, քանի որ կան որոշ շատ լավ գաղափար­ներ»: Լրագրողը, բնականաբար, հե­տաքրքրվել է՝ ինչ գաղափարներ են դրանք: Եվ ինչ, պարզվում է՝ ամենաուշագրավ գաղափարը «Իրանի հետ սահմանին մեծ «Մարիոթ» հյուրանո­ցի կառուցման գաղափարն է»: Եվ վարչապետը բացատրում է, թե որն է «Մարիոթ»-ի քաղաքականությունը, որ նրանք չեն կառուցում շենքը, այլ վարձակալում են, ուստի հիմա պետք է մեկը կառուցի, և դրա համար պետք է ներդրող գտնել, որը կհամաձայնի հյուրանոցի շենք կառուցել և այլն: Իսկ դուք ասում եք՝ տնտեսա­կան աճ, տնտեսական հեղափոխու­թյուն, աշխատատեղեր, ՀՆԱ-ի աճ: Պարզվում է՝ Դավոսից բերված միակ շոշափելի գաղափարը Հայաստա­նում, կարծեմ, երրորդ «Մարիոթ»-ի կառուցումն է, և հիմա կա­ռավարությունը զբաղված է «Մարիոթ»-ի համար շի­նարար փնտրելով: Այլ հրապարակումներին ծնոթացեք թերթի այս համարում:   

դիտվել է 83 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am