Մհեր Եղիազարյանի գործով ՄԻՊ-ից այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, զրուցել խցակցի հետ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր լրացուցիչ հարցադրումներ ու անհրաժեշտ տվյալներ է ուղարկել Քննչական կոմիտե, Դատախազություն և Արդարադատության նախարարություն Պաշտպանի աշխատակազմում Մհեր Եղիազարյանի ձերբակալումից անմիջապես հետո սեփական նախաձեռնությամբ սկսված քննարկման ընթացակարգի շրջանակում: Առավել հիմնավոր տվյալների և հարցադրումների համար Պաշտպանի հանձնարարությամբ հատուկ այց է իրականացվել նաև երեկ՝ հունվարի 29-ին: Ուսումնասիրվել են Մհեր Եղիազարյանի վերաբերյալ բժշկական փաստաթղթերը, տեղի է ունեցել առանձնազրույց այն խցակցի հետ, ում հետ նա արդեն գտնվել է ՔԿՀ-ի բժշկական սպասարկման բաժնում: Մասնավորապես, Մհեր Եղիազարյանի վերաբերյալ քրեական գործի քննության կապակցությամբ բարձրացրած հարցերի առնչությամբ Պաշտպանի կողմից քրեական հետապնդման մարմնից պահանջվել են լրացուցիչ պարզաբանումներ և ներկայացվել են հարցադրումներ: Պարզաբանման է ենթակա, թե ինչ հիմնավորմամբ քննարկման առարկա չի դարձել Մհեր Եղիազարյանի առողջական վիճակով պայմանավորված խափանման միջոցը փոխելու հարցն այն դեպքում, երբ Պաշտպանի աշխատակազմն այդ հարցը բարձրացրել էր դեռ 2018 թվականի դեկտեմբերին և քրեական հետապնդման մարմնին ներկայացրել էր նրա հիվանդությունների մասին տվյալներ, ինչպես նաև հաշմանդամության խումբը հաստատող փաստաթղթի մասին տեղեկություն: Արդյոք այդ հարցն, ի վերջո քննության ընթացքում դարձել է քննարկման առարկա, այդ թվում՝ Մհեր Եղիազարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու տեսանկյունից՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը: Մասնավորապես, Մհեր Եղիազարյանի մահվան դեպքով կարևոր է քննության շրջանակում նաև պարզել՝ նրան բժշկական պատշաճ օգնություն ցուցաբերելու և բժշկական անհրաժեշտ հսկողությունն ապահովելու ուղղությամբ իրավասու մարմնի ձեռնարկած կոնկրետ քայլերը նրա թե՛ հացադուլի մեջ գտնվելու ընթացքում, թե՛ դրանից հետո: Այս առումով ևս, Պաշտպանը կոնկրետ հարցադրումներ է ուղարկել Արդարադատության նախարարություն, Դատախազություն, ինչպես նաև Քննչական կոմիտե: Մեկ անգամ ևս պետք է արձանագրել անթույլատրելի այն վիճակը, որ մինչ օրս ընդունված չէ ազատությունից զրկման վայրերում, այդ թվում՝ քրեակատարողական հիմնարկներում ձերբակալվածների, կալանավորվածների կամ ազատազրկման դատապարտվածների մահվան դեպքերի կանխարգելման ծրագիր կամ ռազմավարություն՝ չնայած նրան, որ այդ մասին բազմիցս նշվել է ոչ միայն Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումներում, այլ նաև իրավասու մարմինների հետ պաշտոնական և ոչ պաշտոնական հաղորդակցության շրջանակներում: Հարցի կարևորությամբ պայմանավորված՝ համապատասխան ծրագրի (ռազմավարության) մշակման ընթացքի կամ արդյունքների մասին ներկայացվել են առանձին հարցադրումներ: Անհապաղ հիմնարար բարեփոխման ենթակա են նաև կալանավորված անձանց տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների նկատմամբ արգելանքի կիրառությանն առնչվող օրենսդրությունն ու պրակտիկան: Դրանք չեն համապատասխանում մեր երկրի ստանձնած միջազգային պարտավորություններին: Մարդու իրավունքների պաշտպանի կողմից դեռ անցյալ տարի մշակվել և ընդունման է ներկայացվել բարեփոխումների փաթեթ՝ համապատասխան օրենսդրական նախագծով և հիմնավորումներով: Պաշտպանն ի գիտություն է ընդունել Քննչական կոմիտեի պարզաբանումն այն մասին, որ Մհեր Եղիազարյանի գործով հարուցվել է քրեական գործ: Այս պահի դրությամբ քրեական գործով ձեռնարկված բոլոր միջոցների կապակցությամբ հարցադրումներ են արվել Կոմիտեին: Այս գործով անհրաժեշտ է ապահովել հաշվետու քննություն ու առավելագույն թափանցիկություն՝ հանրությանը տրամադրելով պարբերական տեղեկություններ քրեական վարույթի ընթացքի վերաբերյալ: Այս պահանջների ապահովման նկատմամբ Պաշտպանի կողմից ցուցաբերվելու է խիստ հետևողականություն: Մարդու իրավունքների պաշտպանի կողմից, օրենսդրական պահանջների պահպանմամբ, քննություն իրականացնող մարմնին կտրամադրվեն Պաշտպանի աշխատակազմում առկա այն բոլոր տեղեկությունները, որոնք ձեռք են բերվել Մհեր Եղիազարյանին քրեակատարողական հիմնարկ պարբերական այցերի ընթացքում։

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am