Նիկոլ Փաշինյանի կառավարությունն անօրինական է

Ժամանակ թերթը գրում է.

«Այսօր հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունենալու նորանշանակ նախարարների երդման արարողությունը։ 12 նախարարների երդման արարողությունը։ Թիվը չափազանց կարևոր է, քանի որ առաջին անգամ գործ ունենք կիսատ ձևավորված կառավարության հետ։ Այնպիսի կառավարության հետ, որի կազմում նշանակված նախարարներն աշխատելու են առանց այդ իսկ «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքի։ Առանց այն օրենքի, որը ոչ միայն հանրային, այլ անգամ խորհրդարանական քննարկման չի ներկայացվել։ Ահա այս պայմաններում այդ նախարարները երդվելու են ծառայել Հայաստանի Հանրապետությանը, որի կառավարության կառուցվածքը, ըստ էության, ապօրինի է կամ ոչ լեգիտիմ։ Իհարկե, կա գործող նախորդ օրենքը, բայց եթե իշխանությունն առաջնորդվեր «Կառավարության կառուցվածքի մասին» նախկին՝ դեռևս գործող օրենքով, ապա պետք է նշանակվեին բոլոր նախարարները։
Մինչդեռ մյուս 5 նախարարները չեն նշանակվել, ավելի ճիշտ՝ նրանք նշանակվել են փոխնախարարների պաշտոններում, որպեսզի հետագայում ձևավորվելիք կառավարության կազմում արդեն միավորված նոր գերատեսչությունների շրջանակներում համակարգեն իրենց ոլորտները։ Եվ ուրեմն, լայն իմաստով գործող կառավարությունն անօրինական է։ Ընդ որում, գործ ունենք աբսուրդային իրավիճակի հետ. իշխանությունն ինքը գերլեգիտիմ է, ստացել է ընտրողների ձայների ավելի քան 70 տոկոսը, բայց ահա այդ իշխանության ձևավորած կառավարությունը ոչ լեգիտիմ է տեխնիկական, բայց ոչ միայն տեխնիկական պատճառով։ Ոչ միայն տեխնիկական, քանի որ խնդիրը միայն ժամկետների մեջ տեղավորվելը չէ, ինչը չի հասցրել գործող իշխանությունը։ Խնդիրը շատ ավելի խորքային է և պայմանավորված է իշխանությունը կրողների մտածողությամբ, աշխարհայացքով։ Իշխանությունն իրացնելու համար անհրաժեշտ է համակարգային, կոմպլեքս մտածողություն, որի առկայության դեպքում՝ լինի կառավարության կառուցվածք, թե մեկ այլ կարևոր խնդիր, ամեն ինչ լուծվում է գործող ռազմավարության, հայեցակարգի շրջանակներում։ Հայաստանի գործող իշխանությունը իրականում, ոչ թե թղթի վրա, այլ իրականում չունի ո՛չ ռազմավարական, ո՛չ հայեցակարգային տեսլականներ։ Եվ հենց այդ պատճառով, խորհրդարանական ընտրություններից արդեն շուրջ երկու ամիս հետո էլ չունի հստակ պատկերացում կառավարության նոր կառուցվածքի վերաբերյալ։ Ռազմավարության բացակայության պատճառով ենք նաև ականատես լինում այն խայտառակ կադրային քաղաքականությանը, որը վարվում է գործող իշխանության կողմից՝ կադրերին ներկայացվող ոչ մի չափանիշ, ոչ մի չափորոշիչ, ընդամենը կամայական, տարերային նշանակումներ։ Դրա ականատեսն ենք մենք այսօր և լինելու ենք դրա ականատեսը նաև վաղը, քանի որ, ինչպես նշեցինք, իշխանությունը չունի զարգացման որևէ ռազմավարություն։ Ի դեպ, Դավոսից կազմակերպված իր «լայվում» Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կադրերի խնդրին, նշեց, որ ինքը մի շարք նախարարությունների ղեկավարումը առաջարկել է մասնավոր սեկտորից պրոֆեսիոնալ կադրերի, որոնք հրաժարվել են։ Փաշինյանի ակնարկն այն էր, որ հրաժարվել են այդ մարդիկ ցածր վարձատրության պատճառով։ Գուցե։ Բայց եթե դա անգամ այդպես է, ապա վարձատրությունը խնդրի ընդամենը մակերեսային կողմն է. եթե իշխանությունն ունենար զարգացման հստակ ռազմավարություն, հայեցակարգ, ինստիտուցիոնալ կառուցակարգեր, հավատացեք՝ տասնյակ պրոֆեսիոնալ կադրեր կհամաձայնեին իրենց գործող աշխատավարձերից տասնապատիկ անգամ ցածր վարձատրությամբ նախարար աշխատել՝ հանուն երկրին իրապես ծառայելու։ Այդ հրաժարված մարդկանց պրոֆեսիոնալիզմի մասին է խոսում նրանց հրաժարումը, հակառակ պարագայում, եթե նրանք լինեին կարիերիստներ կամ պատեհապաշտներ, վայրկյան իսկ չէին մտածի Փաշինյանի առաջարկը ընդունելու մասին»։ Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am