Երեք բողոք՝ պետեկամուտների կոմիտեի աշխատողներից

Թվում էր, թե ՊԵԿ-ում շքեղ պարգևատրումների ու հավելավճարների մասին հրապարակումից հետո այդ կառույցի աշխատողները պետք է դժգոհեին, թե «չեք թողնում մարդիկ աշխատեն»։ Այնինչ, աշխատողները ևս դժգոհում են պարգևատրումներից։ Պարգևատրումների մասին նյութի հրապարակումից և հատկապես՝ ՊԵԿ նախագահի արձագանքից հետո, որն ավելի շատ հաստատում էր, ստանում ենք բազմաթիվ նամակներ ՊԵԿ ներկա, նախկին աշխատողներից ու աշխատանքի համար քննության մասնակիցներից։ Ընդունենք, որ մեկ շաբաթում ստացած 17 նամակն ու հեռախոսազանգը խոսում է խորը դժգոհության մասին։ Նախ՝ ՊԵԿ նախագահի հայտարարությունից հետո, թե կառույցում բոլորը պարգևատրվել են, առաջացրել է հատկապես Արարատյան մաքսատան աշխատողների զայրույթը։ Մեկ այլ աշխատողի ահազանգի համաձայն, Ամանորի համար ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) ղեկավարության կողմից շարքային աշխատակիցներին տրվել է «Օհանյան» օղի, կոնյակ և անորակ չիր։ Պարզվում է՝ ՊԵԿ պաշտոնատար անձինք այստեղ էլ են ունեցել իրենց անձնական շահը։ Պետական գնումներով մրցույթ չհայտարարելու համար, ինչպես նաև արհմիության գումարներից ևս շահույթ ստանալու նպատակով ՊԵԿ-ի արհեստակցական կազմակերպության կողմից գնվել է 36 մլն դրամի «Օհանյան» օղի և կոնյակ, որի արտադրողն է «Արցախ բրենդի կոմպանի» ընկերությունը, ընդհանուր՝ թվով 6460 շիշ «Արբեն» ՍՊԸ-ից և 9մլն 700 հազար դրամի չիր «Մարգրուպ» ՍՊԸ-ից՝ 3230 տուփ, յուրաքանչյուրը՝ 1կգ։ Չիրը, լինելով անորակ, մեծ դժգոհություն է առաջացրել ՊԵԿ-ի շարքային աշխատակիցների մոտ։ Վերոհիշյալ գործարքների հովանավորը, ըստ նամակի հեղինակի, ՊԵԿ-ի գլխավոր քարտուղար էդգար Գևորգյանն է, որի հորեղբոր տղան հանդիսանում է «Արցախ բրենդի կոմպանի» ընկերության մենեջերը: Ժամանակն է, որ մեր գերատեսչությունները, ոչ թե շտապեն հերքել՝ առավել ևս լրատվամիջոցին մեղադրել ստի մեջ, այլ ականջալուր լինեն իրենց գործելաոճի նկատմամբ թե՛ հանրության վերաբերմունքին, թե՛ իրենց իսկ աշխատակիցների արձագանքներին։ Լրատվամիջոցների հետ գործընկերային շփումը ևս չափազանց կարևոր է, եթե, իհարկե, սկզբունք կա աշխատել ավելի արդար և թափանցիկ, քան նախկինում էր։ yerevan.today

դիտվել է 89 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am