Նոր ուժ է խմորվում. ովքեր են նրանք

«Հրապարակ» թերթը գրում է. «Մտավորականների, փաստաբանների, քաղաքագետների մի խումբ վերջին շրջանում պարբերաբար հանդիպում-քննարկումներ է հրավիրում։ «Տեղի են ունենում քննարկումներ, տեսնենք, թե վերջնական ինչ որոշման կհանգենք։ Չեմ կարծում, թե դա լինի հասարակական կազմակերպության ձեւաչափով։ Հանդիպումներ ենք ունենում սոցիալական տարբեր շերտեր ներկայացնող ինտելեկտուալ, Հայաստանի ապագայի մասին ուրույն պատկերացում ունեցող, տեղի ունեցող գործընթացների նկատմամբ ոչ անտարբեր  անձանց հետ»,- մեզ հետ զրույցում նշեց փաստաբան Նորայր Նորիկյանը։ Ովքե՞ր են այդ ինտելեկտուալները, հանդիպումների ընթացքում ի՞նչ խնդիրներ են արծարծում։ Նորայր Նորիկյանը խուսափեց կոնկրետ որեւէ բան հայտնելուց, ասաց, որ քննարկումներ են ընթանում։ Նա խուսափեց նաեւ անուններ նշելուց։ Ըստ Նորիկյանի՝ առայժմ չկա նաեւ լիդեր, չունեն համակարգող խորհուրդ։ «Երբ բյուրեղացնենք, հստակեցնենք բոլոր ռազմավարական ուղղությունները, որոնք մեզ համար առաջնային են, բնականաբար, ուղերձ կհղենք ՀՀ քաղաքացիներին եւ կտեղեկացնենք բոլոր այն քայլերի մասին, որոնց շուրջ պատրաստ ենք համախմբվել։ Այս պահին ամեն ինչ խմորվում է դեռ»,- ասաց նա։ Նորիկյանն, իհարկե, չբացառեց, որ կարող է ստեղծվել առանձին կուսակցություն։ Փաստաբանը նշեց․ «Մենք հավաքվում, ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացներին տալիս ենք գնահատականներ, արտահայտում ենք մեր դիրքորոշումը ՀՀ-ում առկա մարտահրավերների մասին։ Մենք փորձում ենք գնահատել Հայաստանի ազգային անվտանգության համակարգը, հնարավոր ռիսկերը, արտաքին ռազմական ագրեսիայի հնարավորությունը, Արցախի հակամարտության կարգավորման մոդելները։ Ուզում ենք հասկանալ մեր երկրի պոտենցիալը, հնարավորությունները այդ մարտահրավերները լուծելու համար։ Ուզում ենք հասկանալ, թե համախմբվելու դեպքում կարո՞ղ ենք որոշումների կայացման վրա ունենալ ազդեցություն։ Եթե այո, ապա ի՞նչ է անհրաժեշտ դրա համար։ Եվ եթե քայլ անենք, ապա դրա մասին հանրությանը կիրազեկենք ճիշտ ժամանակին»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 177 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am