Այսօր՝ հունվարի 29-ին, մամուլի ասուլիսի ժամանակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ խայտառակություն է տիրում Արդարադատության ոլորտում ևս. «Խոսեմ մասնավորապես Քոչարյանի մասին: Իրականացվում է քաղաքական հետապնդում: Նույնը նաև Խաչատուրովի մասով կարող եմ ասել: Ձայնագրությունները բոլորն են լսել: Բոլորն են լսել, թե ինչպես է ՀՔԾ պետը հայտարարում, որ երկու օր կբռնեն խելքի կգա: Սրանից ավել քաղաքական պատվեր լինո՞ւմ է»:
Ինչ վերաբերում է մարտի 1-ի դեպքերին, ՀՀԿ խոսնակը նշեց, որ Մարտի 1-ի հիմնական պատասխանատուն Լևոն Տեր-Պետրոսյանն է՝ իր քաղաքական աջակիցներով, որը, ըստ Է. Շարմազանովի՝ այդ օրերին Հայաստանում սերմանել է ատելության և անհանդուրժողականության մթնոլորտ:
«Չեմ ասում, որ այն ժամանակ իշխանությունները սխալներ չունեին, յուրաքանչյուր իշխանություն ունի սխալ։ Իմ կարծիքն էիք ուզում լսել՝ ասացի»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը։
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը