2018 թ. օգոստոսից կադաստրի կոմիտեի բոլոր աշխատակիցներն ամեն ամիս աշխատավարձի 25%-ի չափով խրախուսում են ստացել. կոմիտեի ղեկավար

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է կոմիտեի պարգևավճարների համակարգին: Կոմիտեի ղեկավարը նշել է, որ 2018թ. օգոստոսից, ինչ ինքն է ղեկավարում կոմիտեն, համակարգի բոլոր աշխատակիցները յուրաքանչյուր ամիս աշխատավարձի 25%-ի չափով խրախուսում են ստացել, իսկ դեկտեմբերին՝ 100%-ի չափով: Պետրոսյանը հստակեցրել է, որ տարեվերջին ինքն էլ «չի հրաժարվել պարգևավճարին՝ չհրաժարվող գործընկերներին վատ դրության մեջ չդնելու համար»: Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև: «Վերջին օրերին ինձ շատ են հարցնում, և ասեմ, որ այո՛, կադաստրի համակարգում անցած տարում նույնպես եղել են պարգևատրումներ ու լինելու են, քանի որ պետական կառավարման համակարգում մենք պետք է ունենանք ազնիվ ու բարձր վարձատրվող աշխատակիցներ, հակառակ դեպքում մենք նորից կընկնենք կոռումպացված պետական համակարգի փակ ցիկլի շրջանի մեջ։ Դեռ աշնանը նոր կարգ ենք մշակել, և այս տարի պարգևատրումը լինելու է ոչ թե համահարթված ձևով, այլ ըստ աշխատանքի որակի։ Իսկ 2018 թ. օգոստոսից, ինչ ստանձնել եմ Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնը, համակարգի բոլոր աշխատակիցներն են ամեն ամիս աշխատավարձի 25%-ի չափով խրախուսում ստացել (եթե այդ ամիս չեն ընդունվել աշխատանքի, եթե չեն ունեցել նկատողություն կամ արձակուրդում չեն եղել)։ Ռիսկային աշխատանք կատարողները, օրինակ՝ ռեգիստրները, այդ ընթացքում ավելի բարձր պարգևատրում են ստացել։ Ավելի բարձր են պարգևատրվել նաև նրանք, ում աշխատավարձն անտրամաբանականորեն ցածր է՝ հավաքարարներ, վարորդներ և այլն։ Իսկ տարեվերջին ողջ համակարգը 25%-ի փոխարեն ստացել է 100%-ի խրախուսում, նաև անհատապես խրախուսել եմ մեր ձեռնարկած բարեփոխումների հիմնական պատասխանատուներին։ Արդյունքում՝ կոռումպացվածի համարում ունեցած համակարգի բոլոր աշխատակիցների ամսական ֆինանսական եկամուտը մոտ 50 տոկոսով աճել է (մեր տվյալներով, կոռուպցիոն հոսքերը զրոյացվել են)։ Եվ մի կարևոր բան էլ՝ եթե նախկինում Կոմիտեն, որն ինքնաֆինանսավորվող մարմին է, գրեթե ամբողջովին ծախսում էր իր գեներացրած եկամուտները, ապա 2018-ի մենք պետական բյուջե ենք վերադարձրել շուրջ 538 մլն դրամ, ինչն ավելին է, քան 2012-ից ի վեր բոլոր տարիներին պետական բյուջե վերադարձված գումարները միասին։ Անձամբ ես տարվա ընթացքում խրախուսումներից միշտ հրաժարվել եմ։ Միայն տարեվերջին չեմ հրաժարվել՝ չհրաժարվող գործընկերներիս վատ դրության մեջ չդնելու համար (ֆինանսական պարգևատրումս կազմել է 640 000 դրամ, մի քիչ ավելի պակաս իմ տեղակալների՝ դեկտեմբեր ամսին ստացած գումարից)։ Չեմ գրում նախկին պարգևատրումների մասին, նույնիսկ մոտավոր հաշվարկներով չեմ գրում համակարգում եղած «սև» շրջանառության ու առավել ևս մինչ իմ նշանակումը իմ եկամուտների մասին։ Ինքս ինձ պարգևատրելու որոշման մասին երկար եմ մտածել և կրում եմ դրա թե՛ բարոյական, թե՛ իրավական պատասխանատվությունը։ Անկեղծ ասած, տեսնելով հասարակության լայն շերտերի վերաբերմունքը, միգուցե սխալվել եմ, որից և կանեմ իմ հետևություններն ապագայում»։

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Ընդամենը երկու նորություն, որոնք ցույց են տալիս իրականության ընկալման տարբերությունը․ Աբովյան Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով նշանակվել է առաջին դատական նիստը Թուրքիան չի ճանաչում Հունաստանի ծովային քարտեզները Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում Ի հիշատակ Ցեղասպանության սուրբ նահատակների՝ կկատարվի միասնական ժամերգություն Դատապարտում ենք օկուպացված Սբ․ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis Armenia Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գերեվարված Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան իշխանությունը Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը «Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպարանափոխել Եկեղեցու ավանդական դերը Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը Սեփականության կորուստ, վերադարձի իրավունք, արդարության փնտրտուք․ արցախցիները դիմում են ՄԻԵԴ Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին Եկեղեցու ինքնակառավարումը և քաղաքական միջամտության սահմանները. Տեր Արարատ քահանա Պողոսյան Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Եվրոպայի առաջնությունում Բախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am