Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանի՝ պատգամավորական մանդատը վերցնելուց հետո մարզպետի պաշտոնը թափուր է մնացել։ Տեւական ժամանակ է Շիրակի մարզում, որպես մարզպետի հավանական թեկնածուներ խոսվում է փոխմարզպետ Վարդան Գրիգորյանի, ինչպես նաեւ Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի հնարավոր նշանակման մասին։
Սակայն Irakanum.am-ի ունեցած տեղեկություններով, վերը նշված անձինք մարզպետի պաշտոնում չեն նշանակվելու։ Միաժամանակ տեղեկություններ կային, որ Շիրակի մարզպետի պաշտոնը զբաղեցնելու է «Իմ քայլը» դաշինքի կողմից ռեյտինգային ընտրակարգով մասնակցած ու զգալի ձայներ՝ 4541 քվե ստացած Տիգրան Պետրոսյանը։ Հնարավոր այս նշանակումը եւս իշխանական մեր աղբյուրները հերքում են։
Շիրակի մարզպետի նոր թեկնածուի անուն է շրջանառվում իշխանական կուլիսներում։ Խոսքը Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար Լեւոն Վահրադյանի մասին է։ Վերջինս ծնունդով Շիրակի մարզի Արթիկ քաղաքից է։ Վահրադյանը նախարար էր նշանակվել ԲՀԿ քվոտայով։
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը