«Ուշքի եկեք պարոնայք. դուք վտանգավոր խաղ եք խաղում». Գագիկ Եղիազարյան

«Սասնա ծռեր» կուսակցության անդամ Գագիկ Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարգևավճարները միայն առիթ հանդիսացան կուտակված դժգոհություններն արտահայտելու, իսկ ես զայրացած եմ ոչ այնքան պարգևավճարների բուն փաստից, որքան երևույթը արդարացնելու փորձերից: Հարգելի հայրենակիցներ հանրային զայրութը տեղին է և դեռ մի բան էլ քիչ է: Նախ պիտի ասեմ, որ նրանք ովքեր կփորձեն հեղափոխության դափնիները վերցնել, անամոթ սրիկաներ են, քանի որ հեղափոխությունն իրականություն կարող է դառնալ միայն լայն մասսաների շնորհիվ, իսկ լայն մասսաները մտնում են նմանանտիպ գործընթացների մեջ, երբ այլևս անհնար են համարում ապրել գործող իրավաքաղաքական միջավայրում... Հիմա պիտի ասեմ ամենավատը՝ նրանք, ովքեր կփորձեն հեղափոխությունը սեփականաշնորհել, այն տանել իրենց նպատակահարմար ուղիներով, մեկնաբանել այն յուրովի, դրանք են իրական հակահեղափոխականները: Հանրությունն իրականացրել է հեղափոխություն արդարության վերականգնման ակընկալիքով, եթե դա տեղի չի ունենում՝ սկիզբն է դրվում նոր հեղափոխական գործընթացի: Իշխանության եկած գործիչները պարտավոր են հստակ գիտակցել, որ մի երկրում, որտեղ պաշտոնական տվյալներով 30% աղքատություն կա, որտեղ կան չլուծված հազարավոր հիմնախնդիրներ, որտեղ երեսուն տարի անց կա կիսատ-պռատ վերականգնված աղետի գոտի, որտեղ կան տասնյակ հազարներով անօթևան ընտանիքներ, որտեղ ըստ ՄԱԿ-ի տվյալների յուրաքնչյուր հինգերորդ երեխան թերսնված է, որտեղ բնակչության ճնշող մեծամասնությունը կքած է հարկային ու վարկային բեռից, որտեղ կան բազմաթիվ երեխաներ՝ ովքեր դպրոց չեն հաճախում` հագուստ, պայուսակ և գրենական պիտույքներ չունենալու պատճառով, առնվազն անազնիվ է, որ կես միլիոն և ավել աշխատավարձ ստացողը պարգևավճար պիտի ստանա հանրային միջոցների հաշվին: Հեղափոխության արդյունքում իշխանության եկած ուժի ներկայացուցիչներն իրենց մինչ հեղափոխությունն արված բազմաթիվ արտահայտություններով, ելույթներով և գրառումներով ապացուցել են, որ իրենք հստակ գիտակցում են, որ հանրությունն ակնկալում է, որ նոր իշխանավորները պիտի տքնաջան աշխատանք կատարեն արմատական բարեփոխումներ իրականացնելու համար, որ պիտի իրենք շատ դեպքերում սոված մնան, ժողովրդին հաց տալու համար, որ պիտի ժուժկալ կյանքով ապրեն և Բարի Սամարացու նման իրենց ունեցվածքն անգամ բաշխեն կարիքավորներին և իրենց այդ ելույթներով են համոզել և ապացուցել հեղափոխակնորեն տրամադրված հանրությանը, որ իրենք են այն նվիրյալները, որ պատրաստ են այդ չարքաշ լուծը կրելու, որ պատրաստ են նվազագույն միջոցներով առավելագույն արդյունք ապահովելու: Հիմա օր օրի պարզ է դառնում, որ նրանք չեն հավակնում լինել այդպիսին: Ասեմ ավելին, այն որ նրանք փորձ անգամ չարեցին զսպելու նախկին՝ հանցագործ ռեժիմի ներկայացուցիչներին, առիթ է տալիս մտածելու, որ նրանք դա արեցին պլանավորված, որպեսզի երբ մարդիկ իրենց վատ աշխատանքից, բացթողումներից, անգամ ինչի-որ չարաշահումներից դժգոհություն հայտնեն, իրենք հնարավորություն ունենան պաշտպանվելու, թե մեզ քննադատելով նախկինների ջրաղացին ջուր եք լցնում: Ուշքի եկեք պարոնայք. դուք վտանգավոր խաղ եք խաղում, արդարացրեք ձեր վրա դրված հույսերը, այլապես դուք գնում եք նախկիններից էլ ավելի վատ ճանապարհով... Այս ամենը ես դեռևս ընկերաբար եմ նախազգուշացնում, ժողովրդի ակնկալիքները սեղմ ժամկետներում չիրականացնելու դեպքում, կդառնամ ձեր դեմ ամենամոլի պայքարողներից մեկը... Հ.Գ. Անցել է բավարար չափով ժամանակ և դուք էլ ունեք առավել քան բավարար լծակներ՝ արդյունք ցույց տալու համար...»:

դիտվել է 86 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am