Երևան–Դավոս–Մոսկվա. Փաշինյանը՝ 3 քարի արանքում

Թեև Նիկոլ Փաշինյանը նշում է, որ Իլհամ Ալիևի հետ հանդիպումը Դավոսում չպլանավորված էր, ու թեև ժամանակագրորեն ազգային անվտանգության գծով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի հեռախոսազանգը ՀՀ վարչապետին հրապարակայնացվեց Փաշինյան–Ալիև հանդիպումից հետո, այդուհանդերձ, ակնհայտ է, որ Փաշինյանի հանդիպումն Ալիևի հետ նախապես պլանավորված է եղել, ու կարելի է պնդել, որ նա Դավոս էր մեկնել բացառապես այդ նպատակով, քանզի առարկայական այլ հանդիպումներ չեղան։ Ինչ մնում է Բոլթոնի զանգին, ապա այն, ամենայն հավանականությամբ, եղել է ոչ թե Փաշինյան–Ալիև հանդիպումից հետո, այլ դրանից առաջ։ Բոլթոնն, ըստ ամենայնի, Փաշինյանին քաջալերել ու ճկունության կոչ է արել, քանզի հայկական կողմից են պահանջվում զիջումներ։ Այդ առումով նույնիսկ ձևական կողմը չի պահպանվել, և Բոլթոնը չի հավաքել Ալիևի հեռախոսահամարը, քանզի վերջինս ստացող կողմն է, իսկ ստացողները, ինչպես հայտնի է, քաջալերանքի կարիք չեն ունենում։ Ուշագրավ էր, որ Բոլթոնի հովանու ներքո տեղի ունեցած Փաշինյան–Ալիև դավոսյան բանակցություններից հետո Մոսկվան որևէ կերպ չարձագանքեց։ Ավելի ճիշտ՝ արձագանքեց, բայց արարողակարգի ու ժեստերի լեզվով՝ ցույց տալով իր բացասական վերաբերմունքը բոլթոնյան պլանին։ Նախ՝ առաջին անգամ է, որ ՀՀ ղեկավարը Մոսկվա է մեկնում պաշտոնական միջոցառման (տվյալ դեպքում՝ ԵԱՏՄ–ին վերաբերող), բայց ընդունելության չի արժանանում ՌԴ նախագահի կողմից, իսկ ՌԴ վարչապետին էլ հանդիպում է հայկական կողմի խնդրանքով։ Սա ավելին է, քան Կրեմլի սառը վերաբերմունքն առ Փաշինյան։ Կրեմլն իր այդ դիրքորոշմամբ ցույց տվեց, որ չի ողջունում ամերիկյան «քավորությամբ» ընթացող բանակցային գործընթացը։ «Դուխով» արտաքին քաղաքականության հետևանքները Փաշինյանը հիմա հայտնվել է 3 քարի արանքում։ Մի կողմից ԱՄՆ–ը ճնշում է գործադրում նրա վրա, մյուս կողմից՝ ՌԴ–ն, իսկ 3–րդ կողմն Ադրբեջանն է։ Ամեն մեկն իր ստանալիքն է ուզում։ ԱՄՆ–ը Փաշինյանին առաջարկում է «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» և «Փող՝ տարածքների դիմաց» բանաձևերը։ Ռուսների նպատակը հակամարտության գոտի ռուսական անձնագրով խաղաղապահ զորքեր մտցնելն է, հարավկովկասյան տարածաշրջանում ամերիկյան «քավորությամբ» թուրք–ադրբեջանական դոմինանտություն ու հակաիրանական հարթակ ձևավորելը թույլ չտալը։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա Ալիևն ուզում է ամբողջը և միանգամից՝ զուգահեռաբար առևտուր անելով ամերիկյան ու ռուսական կողմերի հետ։ Հայաստանն, ինչպես դժվար չէ գլխի ընկնել, ինքն իրեն զրկել է դաշնակիցներից (Փաշինյանին դա հաջողվել է շատ կարճ ժամանակահատվածում) ու պատասխանողի դերում է։ Բանակցային այն շրջանակը, որի մեջ հայտնվել է Փաշինյանը, նրան գրեթե զրկում է դաշնակիցներից նաև երկրի ներսում։ Արցախում Բոլթոնի պլանի կողմնակից քաղաքական ուժ կամ ազդեցիկ ֆիգուր չկա։ Հայաստանում բոլթոնյան պլանի կյանքի կոչման հարցում Փաշինյանի միակ դաշնակից կարող են լինել Լևոն Տեր–Պետրոսյանը և այն շրջանակները, որոնք ներքաղաքական լարվածության ավելացման կողմնակիցներ են՝ դատավարությունների, «անցումային» կոչված արդարադատության համակարգի ներդրման ու նմանատիպ այլ բաների տեսքով։ Փաշինյանի ունեցած տարբերակները Փաշինյանին արտաքին ճնշումներից դուրս գալու համար մնացել է միայն մեկ փամփուշտ, որն ինքն օգտագործում է։ Ասում է՝ ես չեմ կարող բանակցել Արցախի անունից։ Բայց դե, նման բան հայտարարել, իսկ մյուս կողմից ինտենսիվորեն բանակցել Ալիևի հետ և ուղղակիորեն միջամտել Արցախի ներքաղաքական հարցերին հնարավոր չէ։ Դրսում էլ են տեսնում, որ 131 (Արարատ Միրզոյանի ստացած քվեները 132 չդարձան պատահականորեն, քանզի մեկի քվեաթերթիկն անվավեր էր ճանաչվել) ձայնով ԱԺ խոսնակ նշանակող Փաշինյանը չի կարող դրսում հղում անել ներքին դիմադրությանը։ Ըստ այդմ՝ Փաշինյանը կա՛մ պետք է գնա Բոլթոնի պլանով, որի դեպքում ներքին ցնցումներն ու 1998–ի կրկնությունն անխուսափելի են, կա՛մ պետք է դիմակայի արտաքին ճնշումներին, բայց այդ դեպքում պետք է կտրուկ փոխի իր ներքին քաղաքականությունը։ Նա առայժմ գնում է տերպետրոսյանական տարբերակով։ Կորյուն Մանուկյան Երևան–Դավոս–Մոսկվա. Փաշինյանը՝ 3 քարի արանքում 7or.am

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am