Մակունցը բարձրաձայնեց առկա խնդիրների ու անարդարության մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հունվարի 29-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին խորհրդարան հրավիրելու նպատակներին: Նրա խոսքով՝ ՊԵԿ-ը միակ գերատեսչությունը չէ, որի հետ քննարկումներ պետք է լինեն։ «Քննարկումների արդյունքում, երբ մենք կունենանք համապատասխան փաթեթը, որն անհրաժեշտ է որպես օրենսդիր լուծումներ առաջարկելու, այդ ժամանակ մենք խնդրի կարգավորումների քայլեր կձեռնարկենք»,- ասաց նա։ Մակունցը նշեց, որ իրենք ընդունում են՝ կա որոշակի խնդիր, և այն խորապես հասկանալու համար պետք է բազմակողմանի ուսումնասիրել: Նա խոստացավ` քննարկումների արդյունքում, երբ ունենան տեղեկատվության փաթեթը, որ անհրաժեշտ է օրենսդիր լուծումների համար, կձեռնարկեն անհրաժեշտ լուծումները: Մակունցը նկատեց, որ վերջին շրջանում աղմուկ հանած պարգևատրումների խնդիրը պետք տարբեր տեսանկյունից դիտարկել։ Նրա խոսքով՝ մի կողմից կա օրենսդրական կարգավորում, որը հնարավորություն է տալիս պետական ապարատում պարգևավճարներ տրամադրելու, մյուս կողմից էլ կա անարդարության զգացումը, որը բարձրացվեց հանրային կերպով։ «Ցանկանում եմ, որ խնդրին համակողմանի նայենք։ Մենք ուզում են ունենալ արդյունավետ պետական ինստիտուտներ ու համակարգ, որտեղ հանրությանը հուզող խնդիրները լուծում են, բայց մյուս կողմից էլ, եթե մենք չունենք լավ վարձատրվող պրոֆեսիոնալներ, որոնք այդ խնդիրները կլուծեն, այլ խնդրի առջև ենք կանգնում։ Պետք է հասկանալ, թե որտեղ է ոսկե միջինը, որպեսզի օրենսդրական լուծում տանք»,- հավելեց Լիլիթ Մակունցը։

դիտվել է 70 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am