«Սրբերը» դատապարտում են սրբազանին

Արդեն հայտնի է, որ հունվարի 26-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի ինքնակենսագրական «Կյանք և ազատություն» գրքի առաջին շնորհանդեսը։ Ինչպես եւ սպասվում էր միջոցառմանը մասնակցել են Արցախի Հանրապետության կառավարության և խորհրդարանի ներկայացուցիչներ, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ռոբերտ Քոչարյանի զինակից ընկերները, Քոչարյան ընտանիքի մտերիմեր, բարեկամներ եւ այլք: Գրքի բովանդակությունը հիմնված է Ռոբերտ Քոչարյանի կենսագրական փաստերի վրա։ Հեղինակը ներկայացրել է հասարակությանը քիչ հայտնի փաստեր ինչպես իր մանկությունից, այնպես էլ քաղաքական ուղուց՝ թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում, թե՛ հետնախագահական ժամանակահատվածի վերաբերյալ։ «Կյանք և ազատություն» գիրքն Արցախի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կենսագրությունն ու անցած ուղին է ներկայացնում՝ սկսած մանկությունից, մինչև հետնախագահական ժամանակահատված: Գրքում ներկայացված են նյութեր անձնական արխիվներից։ Հեղինակը Իրինա Աբրամովան է: Եւ ահա, այս միջոցառմանն ունեցած ելույթի համար մի քանի օր է հայաստանյան նիկոլապաշտ հանրությունը, իսկ ավելի ճիշտ նրա հովանու ներքո գտնվող ֆեյքերն ու Փաշինյանի զոմբիները դատափետում են Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ սրբազանին ու Արցախի հերոս Ժաննա Գալստյանին: Առաջինին Քոչարյանին շուտափույթ ազատություն մաղթելու համար, իսկ հերոս տիկնոջը Քոչարյանի կալանքը փոխելու անհրաժեշտության մասին բարձրաձայնելու համար: «Քոչարյանը հո փախչողը չէ։ Մենք չենք ասում, որ պետք չէ քննություն տանել, բայց նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու անհրաժեշտություն ենք տեսնում։ Գիտեք՝ տպավորությունն այնպիսին է, որ Ռոբերտ Քոչարյանը, որ նստած է, բոլորս էլ նրա հետ նստած ենք, չէ՞ որ մեր նախագահն է եղել։ Մի վայրկյան չեմ հապաղել, երբ հայտարարվեց, որ նման բան են նախաձեռնում, շտապեցի միանալ դրան»,-ասել է Արցախի Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանը, որն այն համոզման է, որ Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետք է լինի ազատության մեջ: Հիշեցնենք, որ նա այն 15 պատգամավորների շարքում է, որոնք դեռեւս ամռանը անձնական երաշխավորություն էին ներկայացրել երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու համար։ Հենց այդ ժամանակ Ժաննա Գալստյանը մտահոգություն էր հայտնել Հայաստանի նոր ղեկավարարության գործելաոճի մասին.«Դժվարանում եմ հասկանալ, թե ինչ է կատարվում, այս ամենը տրամաբանությունից դուրս է: Ես չեմ կարող խոսել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին, բայց կարող եմ խոսել այն Ռ. Քոչարյանի մասին, ով եղել է Արցախի ղեկավարը, դարձել մեր ամբողջ հաղթանակի մի մասնիկը: Ի վիճակի չեմ այս ամենը վերլուծել որովհետև ամեն ինչ ակնհայտ տգեղ է ու բո-շայավարի»: Իսկ սրբազանը շնորհանդեսի ժամանակ ընդամենը պատմել էր Քոչարյանի մկրտության հետ կապված մի դրվագ եւ իր մարգարեության մասին, թե ինչպես է դեռեւս Արցախի նախագահի պաշտոնում գտնվող Քոչարյանին հայտնել, որ նա դառնալու է ՀՀ նախագահ: Վերջում էլ սրբազանը առողջություն ու շուտափույթ ազատում էր մաղթել իր մտերիմ ընկերոջը: Եւ, ահա, այս մարդկանց դեմ ստոր արշավ է սկսվել միայն իրենց սկզբունքայնության, ընկերությությունը հարգելու, նեղ օրերում գտնվող իրենց զինակցին աջակցելու համար: Միթե այդպես չի վարվում ցանկացած բանական մարդ, միթե մեզանում այնքան են դեգրադացվել բոլոր արժեքները, որ կարելի է մեկ դիպվածով ոտնատակ տալ հերոսներին,պատերազմի դաշտ անցած ու հայրենապահպան գործի նվիրյալներին, որոնք իրենց կյանքով են ապացուցել հայրենիքին նվիրվածությունը, իսկ ինչ եք արել դուք, բացի Նիկոլ Փաշինյանին երկրպագելուց ու սրբադասելուց: Անի Սահակյան

դիտվել է 231 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am