Նախագահը չկարողացավ զսպել արցունքները

Երեսուներեք շքանշան. տարբեր աստիճանների և տարբեր զորամասերի հենց այդքան զինծառայողների պարգևատրեց Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ Բանակի օրվա կապակցությամբ։ Միայն 30 զինվորականները կարողացան անձամբ պարգև ստանալ նախագահի կողմից։ 33–ից 3–ը, որոնք արժանացան Մարտական ծառայության մեդալի, ընկել էին Հայրենիքի համար մարտում։ Մեդալները ստանալու համար եկել էին հերոսների ծնողները, նրանց ծնողները, ում երբեք չենք մոռանա։ Ծնողները բեմ բարձրացան շռնդալից ծափահարությունների ներքո։ Արամ Ճաղարյանի մայրը հպարտ հայացքով նուրբ կին է։ Նա մոտեցավ նախագահին և արցունքն աչքերին ընդունեց մեդալը. հուզմունքը զսպում էր։ «Մենք շնորհակալ ենք ձեզ», – ցածրաձայն ասաց նախագահը, և երկուսի դեմքն էլ այլայլվեց։ Երկուսն էլ քիչ էր մնում հեկեկային բեմի վրա. իրավիճակը փրկեցին ծափահարությունները։ Կինը շրջվեց, որպեսզի հեռանա, բայց նախագահը չթողեց։ Նա նրբորեն գրկեց հերոսի մորը` լուսանկարվելու համար։ Լուսանկարն այդքան ուրախ չստացվեց. խանգարեցին արցունքով լի աչքերը։ Հայկ Քարամյանի հորը մեդալը հանձնելու համար նախագահն իջավ բեմից և օգնեց նրան բարձրանալ աստիճաններով։ Հուզմունքից և հպարտությունից դողալով` ալեհեր տղամարդը մեղմ ժպտաց։ Նախագահը գրկեց նրան, և դահլիճը մի քանի վայրկյան ընկղմվեց լիակատար լռության մեջ։ Տղամարդիկ նայեցին միմյանց. ամեն ինչ հասկանալի էր առանց խոսքերի։ Դահլիճը կրկին թնդաց ծափահարություններից, իսկ հերոսի հայրը փորձեց արագ իջնել բեմից, որպեսզի ոչ ոք չնկատի, թե ինչպես է նա սրբում այտի վրայով գլորվող արցունքը։ Մհեր Հովսեփյանի մայրը չկարողացավ թաքցնել հուզմունքը. նա բեմ բարձրացավ արդեն արցունքոտ աչքերով։ Դառնորեն նայեց պատվո պահակախմբի զինվորին, կամացուկ ինչ–որ բան ասաց։ Հնարավոր է` շնորհավորանք էր։ Ամեն դեպքում զինվորը նկատելի ժպտաց։ Նախագահը նրան էլ ուղեկցեց։ Ամբիոնին մոտենալով՝ նախագահը ջուր խմեց բաժակից. կոկորդում հուզմունք կար կուտակված: Ելույթ ունեցավ պարբերաբար նայելով հերոսների ծնողներին։ Ավելի ուշ Արմեն Սարգսյանն ասաց Sputnik Արմենիայի թղթակցին, որ նրանց հետ խոսել է որպես մարդ, որը պատրաստ է օգնել, մարդ, որը ցավ է ապրում նրանց և նրանց կորուստի համար։ Չնայած այդ ակնթարթների ամբողջ ողբերգականությանը` դահլիճում հպարտության անհավանական մթնոլորտ էր կախված։ Դա երևում էր նաև զինծառայողների դեմքերից, որոնք մեդալներ էին ստացել։ Նրանցից յուրաքանչյուրը բեմ բարձրացավ, վերցրեց պարգևը և, կտրուկ շրջվելով դահլիճի կողմ, լայնորեն ժպտաց։ Մարդիկ կային, որոնց համար այդ մեդալն առաջինը չէր։ Բեմ տանող յուրաքանչյուր քայլն ուղեկցվում էր միմյանց հարվածող մեդալների զրնգոցով։ Առաջին շարքում նստած պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ամեն անգամ հպարտորեն ժպտում էր և գոհունակությամբ նայում իր պարգևատրված սաներին։ Հենց ամուսինները նստում էին, զինվորականների տիկնայք իբր ուղղելու նպատակով զննում էին մեդալները։ Ամուսինները մեղմորեն հեռացնում էին նրանց ձեռքերը` քթի տակ ժպտալով։ Ու ես հիշեցի, թե ինչպես միջոցառումից առաջ, երբ դահլիճ մտավ զինծառայողների խումբը, տղաները միմյանց հարցրին` որտե՞ղ են մեր դիրքերը։ Պարզ էր, որ այդ տղաները դիրքեր զիջել չգիտեն։ armeniasputnik.am

դիտվել է 68 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am