Փաշինյանն ընդունել է Յոհաննես Հաանին. (լուսանկարներ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանին: Ողջունելով ԵՄ հանձնակատարի գլխավորած պատվիրակությանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Եվրոպական միության հետ համագործակցության խորացումը: Վարչապետը բարձր է գնահատել ՀՀ ժողովրդավարական զարգացմանը և բարեփոխումների գործընթացին ԵՄ կողմից ցուցաբերվող աջակցությունը և նշել, որ Հայաստանը պատրաստ է շարունակել փոխգործակցությունը Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում: «Ժողովրդավարությունը մեր հասարակության համար արժեք է, ներքին համոզմունք, այլ ոչ թե աշխարհաքաղաքական կողմնորոշում: Այս համատեքստում կարևորում ենք ԵՄ աջակցությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին»,– նշել է Նիկոլ Փաշինյանը: Անդրադառնալով 2018 թ. դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին՝ երկրի ղեկավարն ասել է, որ ընտրություններն անցկացվել են ազատ և թափանցիկ, ինչն ընդունվել է միջազգային դիտորդական առաքելությունների կողմից, և Հայաստանը հաստատակամ առաջ է ընթանում ժողովրդավարության զարգացման ճանապարհով: Վարչապետն ընդգծել է՝ կառավարության օրակարգում այժմ երկրում տնտեսական հեղափոխության իրականացումն է, և այդ ուղղությամբ հետևողական քայլեր են ձեռնարկվում: Իր հերթին Յոհաննես Հանն ընդգծել է, որ Եվրոպական միությունը կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը և պատրաստ է նպաստելու տարբեր ոլորտներում ՀՀ կառավարության նախաձեռնած բարեփոխումների իրականացմանը: ԵՄ հանձնակատարը ողջունել է մեր երկրում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխությունները՝ ընդգծելով, որ «Արևելյան գործընկերության» ծրագրի մասնակից Հայաստանը կարևոր գործընկեր է ԵՄ-ի համար: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգի շուրջ, անդրադարձել Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրին վերաբերող հարցերի: Արծարծվել են, մասնավորապես, ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը, օրենքի գերակայության ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, դատական համակարգի բարեփոխմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, գործարար միջավայրի բարելավմանը վերաբերող հարցեր:Երկուստեք կարևորվել է հատկապես անկախ դատական համակարգի ամրապնդման անհրաժեշտությունը: Նիկոլ Փաշինյանը և Յոհաննես Հանը քննարկել են նաև տնտեսական գործակցության հետագա ընդլայնման, ԵՄ կողմից Հայաստանում իրականացվող զարգացման ծրագրերի ընդլայնման հնարավորությունները: Մասնավորապես, երկուստեք հեռանկարային է համարվել ենթակառուցվածքների, կրթության, էներգետիկայի և այլ ուղղություններով նոր նախաձեռնությունների իրագործումը: Այս համատեքստում զրուցակիցները կարևորել են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտին հասցնելը և դրա առաջին փուլի շրջանակում քայլերի ձեռնարկումը: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է բոլոր գործընկերների հետ և ինտեգրացիոն միավորումների շրջանակում համագործակցության հետևողական զարգացումը՝ ընդգծելով Հայաստան-ԵԱՏՄ, ինչպես նաև Հայաստան-ԵՄ տնտեսական հարաբերությունների խորացման կարևորությունը: ՀՀ վարչապետը և ԵՄ հանձնակատարը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների, այդ թվում՝ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ:

դիտվել է 75 անգամ
Լրահոս
Ընդամենը երկու նորություն, որոնք ցույց են տալիս իրականության ընկալման տարբերությունը․ Աբովյան Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով նշանակվել է առաջին դատական նիստը Թուրքիան չի ճանաչում Հունաստանի ծովային քարտեզները Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում Ի հիշատակ Ցեղասպանության սուրբ նահատակների՝ կկատարվի միասնական ժամերգություն Դատապարտում ենք օկուպացված Սբ․ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis Armenia Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գերեվարված Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան իշխանությունը Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը «Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպարանափոխել Եկեղեցու ավանդական դերը Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը Սեփականության կորուստ, վերադարձի իրավունք, արդարության փնտրտուք․ արցախցիները դիմում են ՄԻԵԴ Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին Եկեղեցու ինքնակառավարումը և քաղաքական միջամտության սահմանները. Տեր Արարատ քահանա Պողոսյան Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Եվրոպայի առաջնությունում Բախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am