ԱԺ նախագահության ընտրություններից հետո խորհրդարանի աշխատանքն ընդհատվեց՝ սպասելով առաջին նիստի օրակարգում կառավարության առաջարկությամբ ընդգրկված հարցերի՝ «Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ» օրենքի նախագծի և Կառավարության ծրագրի քննարկումներին։ Այդ նախագծերը ԱԺ դեռևս չեն ներկայացվել։ Եվ պաշտոնապես որևէ տեղեկություն չկա, թե ե՞րբ են վերսկսվելու խորհրդարանի նիստերը։
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ տեղեկություն չունի, թե այդ նախագծերը երբ են բերվելու ԱԺ։ Նա հայտնեց, որ փետրվարի 5-6-7-ին ԱԺ նիստեր են լինելու։
Հարցին, թե ի՞նչ օրակարգով, Ա.Սիմոնյանը պատասխանեց. «Տեղյակ չեմ, չենք ստացել, ես էլ, մի քանի օր է, ԱԺ-ում չեմ եղել, տեղեկացված չեմ։ Կարծում եմ՝ կարող է նաև կառավարության կառուցվածքի հետ կապված այդ հարցը լինել։ Չեմ բացառում»։
Նշենք, որ կառավարության ձևավորումից հետո 20-օրյա ժամկետում պետք է հաստատվի կառավարության ծրագիրը։ Ներկայիս գործադիր մարմնի անդամները նշանակվել են հունվարի 18-ին։ Այսինքն՝ ժամանակ այնքան էլ շատ չի մնացել։
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը