«Վիդիտե լի», ինքը եկել է ու իրականացնելու է հպարտ քաղաքականություն. Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը այսօր՝ հունվարի 27-ին, մամուլի ասուլիս է հրավիրել, որի ժամանակ խոսել է ներքին և արտաքին մարտահրավերների մասին, ներքին քաղաքականությունից, նոր խորհրդարանից:  Շարմազանովի խոսքերով, այսօր քաղաքացիները չեն ճանաչում խորհրդարանում ներկայացված Իմ քայլը խմբակցության պատգամավորների 85 տոկոսին. «Ես, լինելով քաղաքական գործիչ, չեմ ճանաչում նրանց: Իսկ մեր ժամանակ խորհրդարանում էին Վահան Հովհաննիսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Էդուարդ Շարմազանովը: Որ մեկին ասեմ»: Հարցին, թե իրենց իշխանության ժամանակ եղել է արդյոք ընդդիմություն, ԱԺ նախկին փոխխոսնակն ասաց, որ ինքը չի ունեցել. «Իմ գրպաններում եղել է միայն աշխատավարձ: Այնտեղ կողմնակի մարդիկ ու կողմնակի եկամուտ չի եղել: Նման բաներ չեն եղել ո՛չ գրպանում, ո՛չ ուղեղում, ո՛չ սրտում»: Այնուհետև հավելեց. «Խորհրդարանը նշանակովի էր օրվա իշխանության հերոս Նիկոլ Փաշինյանի կողմից իր քաղաքական ճաշակով՝ առանց ընդդիմության: Երբ ասում եմ իրական ընդդիմություն, ամենևին չեմ ուզում ստվեր գցել ո՛չ «Բարգավաճ Հայաստան»-ի, ոչ էլ «Լուսավոր Հայաստան»-ի վրա: Այս պառլամենտը Փաշինյանի և նրան սատարողների պառլամենտն է: Չնայած Փաշինյանը պառլամենտում ասում էր, որ ինքը չունի «իզմ»-եր, բայց ակնհայտ դարձավ, որ նա ունի «իզմ»-եր՝ դա իր պոպուլիզմն է: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պոպուլիստական իշխանություն է»: Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը՝ Շարմազանովը նշեց. «Արտաքին քաղաքականության վերաբերյալ Փաշինյանը խրոխտ ձայնով ասում է, որ նախկին իշխանությունները իրականացրել են վիզը ծուռ քաղաքականություն, հիմա «վիդիտե լի» ինքը եկել է ու իրականացնելու է հպարտ քաղաքականություն: Հիմա ասեմ այդ հպարտ քաղաքականության արդյունքները: Հայաստանը դարձել է «իզգոյ», համարյա չեղած հաշիվ, Հայաստանը ՀԱՊկ-ում կորցրել է գլխավոր քարտուղարի պաշտոնը՝ Փաշինյանի շնորհիվ: Չմոռանանք, որ պառլամենտում Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանն այդ պաշտոնում պետք է շարունակի՝ մինչև լրանա լիազորությունների ժամկետը: Բայց հենց տեսավ՝ չստացվեց, ասում է՝ էական չի ՀԱՊԿ-ն: Իսկ ի՞նչն է էական՝ չպլանավորված հանդիպումը Դավոսո՞ւմ»:

դիտվել է 75 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am