«Յոթանիշ» պարգեւավճարների հարցով «Իմ քայլը» ՊԵԿ նախագահին «բերման է ենթարկում» խորհրդարան. թեժ քննարկում է լինելու.Հայկական ժամանակ

Հայկական ժամանակը գրում է. Այսօր Ազգային ժողովում տեղի է ունենալու «Իմ քայլը» խմբակցության փակ նիստ, որին ներկա է լինելու նաեւ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Այս տեղեկությունը հաստատեց նաեւ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Օրակարգում ՊԵԿ պարգեւատրումների հարցն է, պատգամավորներն Անանյանից պարզաբանումներ են պահանջելու՝ աղմուկ հանած պարգեւատրումների մասին: «Քննարկելու ենք պարգեւավճարների հետ որոշակի հարցեր, ինչպես նաեւ Հարկային օրենսգրքի հետ կապված հարցեր ունենք»: Հարցին՝ պարգեւավճարների հետ կապված իր մոտ ի՞նչ հարցեր են առաջացել, Լիլիթ Մակունցը պատասխանեց. «Հանրային արձագանքը մեզ համար որոշակի մտածելու տեղիք է տալիս եւ գտնում ենք, որ պարզաբանման կարիք կա: Պետք է պարգեւատրման հարցը մանրամասն ուսումնասիրել, բացել խնդիրը: Մենք մի կողմից ասում ենք, որ կա օրենք եւ օրենքի շրջանակներում գործողություններ են արվում, բայց մյուս կողմից մենք ունենք հանրային մեծ արձագանք»: Հարցին՝ ինչու՞ ժողովուրդն ընդդիմացավ օրենքով նախատեսված պարգեւավճարներին, Մակունցն ասաց, որ այդ հարցին ավելի ուշ՝ քննարկումից հետո կպատասխանի: Հարցին՝ հնարավո՞ր է, որ այս քննարկմանը նաեւ առաջ բերվի ՊԵԿ նախագահի փոփոխության հարցը, Լիլիթ Մակունցն ասաց. «Ցանկացած հարց, որ մենք բարձրաձայնում ենք, ինքնանպատակ չէ: Մենք, եթե ինչ-որ խնդրի մասին խոսում ենք, ապա ուզում ենք, որ լուծում ստանա: Այս պահին չեմ կարող պատասխանել այդ հարցին, նման խնդիր այս պահին չենք դնում»: Հիշեցնենք, որ Yerevan.today կայքը գրել էր, թե ՊԵԿ-ում մի քանի միլիոնների պարգեւատրումներ են եղել: Օրինակ, ՊԵԿ ղեկավարը ստացել է 8 մլն դրամ, նրա տեղակալը՝ 9 մլն դրամ: Ավելի ուշ ՊԵԿ-ը հերքեց սույն տեղեկությունը, բայց պաշտոնական պարզաբանումը շատերին չի գոհացրել: «Իմ քայլի» որոշ պատգամավորներ ՀԺ-ի հետ մասնավոր զրույցներում նշեցին, որ Անանյանին հարցախեղդ են անելու: Ի դեպ, Անանյանը մինչեւ «Իմ քայլը» խմբակցություն գալն այս պահին հանդիպում է կամ արդեն վերջացրել է հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am