Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) ղեկավարության անհավանական բարձր պարգևավճարների թեման, պարզվում է, բողոքի ալիք է բարձրացրել ոչ միայն՝ հանրության շրջանում, այլև՝ հենց ՊԵԿ աշխատակիցների։
168 ժամի տեղեկություններով՝ ՊԵԿ պարգևավճարների հրապարակման հենց հաջորդ օրն ավտոմեքենաների մաքսազերծման «Նորագավիթ» մաքսատան աշխատակիցները հրաժարվել են աշխատել ժամը 9:00-10:30 հատվածում, քանի որ, ինչպես իրենք են նշում, ահռելի հերթերի սպասարկման պարագայում, առանց գրեթե հանգստյան օրերի աշխատելու պայմաններում, իրենք որևէ տեսակի պարգևատրում տարեվերջին չեն ստացել, այն դեպքում, երբ համացանցում տեսնում են, թե ինչ չափի գումարային պարգևատրումներ է ստացել Պետեկամուտների կոմիտեի ղեկավարությունը։
Ինչևէ, հասկանալով, որ իրավիճակը կարող է այն աստիճանի սրվել, որ կաթվածահար անի մաքսատան աշխատանքն առհասարակ, ղեկավարությունն աշխատակիցներին համոզել է աշխատել՝ պայմանով, որ պարգևավճարային գումարները կփոխհատուցի այս ամիս։ Բացի դրանից, քանի որ «Նորագավիթ» մաքսատան աշխատակիցներն աշխատում են նաև շաբաթ օրերին, նրանց խոստացվել է, որ մեկ հանգստյան օր կունենան՝ այսպիսով փոքր-ինչ հանդարտեցնելով շիկացած կրքերը։
Սակայն, այնուամենայնիվ, անհասկանալի է, թե ինչ նկատառումներով, «Նորագավիթ» մաքսատան պետին՝ Սաֆարյան Արմենին, տեղափոխել են այլ աշխատանքի։
Հիշեցնենք, որ տարվա սկզբից ավտոմեքենաներ ներկրողներն ահազանգում են Նորագավիթում գտնվող «Արարատյան» մաքսատանը տիրող հսկայական հերթերի, մաքսազերծման համար նախատեսված կողմնորոշիչ գների բարձրացման մասին։
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը