Չմոռանաք, որ դուք մշակույթի ոլորտի այսօրվա պատասխանատուն եք, բայց ոչ այն մշակույթի, որը «տիկին Մակունցն» էր.Բաց նամակ Նազենի Ղարիբյանին

Ուզում եմ հիշեցնել տիկին Ղարիբյանին, որ իր գործառույթներից ամենագլխավորը ՀՀ մշակույթի քաղաքականության հայեցակարգ մշակելն է և մշակութային քաղաքականության իրականացումը, մշակույթի զարգացմանը միտված ծրագրերի մշակումը։ Եթե չկա հայեցակարգ և մշակույթի ոլորտը ամորֆ վիճակում է, ապա անհապաղ անհրաժեշտ է այդ դժվարին աշխատանքն իրականացնել։ Եթե չգիտեք ինչպես դա անել կամ չգիտեք թե դա ինչ է, ապա անհրաժեշտ է կանչել ոլորտի պրոֆեսիոնալներին և հարցնել, թե ինչն է մտնում Ձեր պարտականությունների մեջ և ինչը` ոչ, ինչպես կարող եք մշակել ճիշտ քաղաքականություն։ Սկզբի համար նշեմ, որ Ձեր առաջին և ամենակարևոր գործառույթը ՀՀ մշակույթի գործիչների աշխատանքի ազատությունը, ստեղծագործելու համար բարենպաստ հնարավորությունների ստեղծումն է և արտիստների գործունեությանը չխոչընդոտելը։ Եթե չեք կարող նրանց օգնել, ուրեմն մի խանգարեք, և ամեն բան հրաշալի կլինի։ Եթե մինչ հիմա չգիտեք, որ Ֆեյսբուքը քաղաքականություն իրականացնելու և զրպարտանքի վայր չէ, ապա ցավում եմ մեզ բոլորիս համար։ Եթե մինչ հիմա չգիտեք, որ զրպարտելու, սուտ տեղեկություններ տարածելու փոխարեն անհրաժեշտ է նախևառաջ կարդալ և ծանոթանալ եղելությանը, ապա կրկին ցավում եմ մեզ բոլորիս համար։ Քանի որ ՀՀ մշակույթի ոլորտը այսօր այնքան վատ վիճակում է, որ ամեն բան կարգավորվում է ֆեյսբուքյան մակարդակում, ապա ժամանակն է հրաժարական տալ և հանձնվել` ոլորտը փոխանցելով պրոֆեսիոնալներին։ Մի պախարակեք մեր մշակույթի գործիչներին, եթե ընդհանրապես տեղյակ չեք շատ կարևոր հարցերից։ Արտիստի գործունեությունը և ստեղծած արժեքները հարատև են, իսկ ձեր աթոռը` ոչ։ Մինչ օրս այդպես էլ ոլորտի ղեկավարները չկարողացան ընդունել, որ ոչ թե պետք է գործեն ընդդեմ տաղանդավոր արտիստների, այլ հանուն ֆունդամենտալ ծրագրերի իրագործման։ Չմոռանաք, որ դուք մշակույթի ոլորտի այսօրվա պատասխանատուն եք, բայց ոչ այն մշակույթի, որը «տիկին Մակունցն» էր, այլ այն մշակույթի, որը ստեղծվել և ստեղծվում է արվեստագետների, սերունդների և հասարակության ունեցած մշակութային պոտենցիալի արդյունքում, իսկ վերջինիս պահպանման և առաջընթանցի համար անհրաժեշտ է իրականացնել ճիշտ և գրագետ մշակութային քաղաքականություն։ Մշակույթի նախարարության երկարամյա աշխատակից

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am