Պետք է ընդամենը նայել թե իրականում ինչ քայլեր է ձեռնարկում ապշերոնյան բռնապետը Հայաստանի և Արցախի նկատմամբ և թերթել ալիևյան մամուլը…

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Զոհրաբ Մնացականյանի` «ավելի լավ իրար զգալու» հայտարարության հետքերով. ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Բանակի օրվա կապակցությամբ Եռաբլուր էր այցելել և ոտքի վրա մամլո ասուլիս տվել ԶԼՄ-ների ներկայացուցիչներին… Նախ, պարոն Մնացականյանն այնքան նյարդային էր, որ լրագրողների հարցերին պատասխանելիս ընդհատում էր նրանց, ինչը շատ տհաճ էր… Պարոն Մնացակայնանը, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների և արտգործնախախրաների մի քանի ժամյա հանդիպումներին և դրանց չլուսաբանմանը և՛ հայաստանյան, և՛ ադրբեջանական ներկայացուցիչների կողմից ավելի լավ բան չհնարելով, մի քանի անգամ կրկնեց, որ այդ երկարատև հանդիպումների ժամանակ երկու կողմերի ներկայացուցիչներն «ավելի լավ են իրար զգում»… Հետաքրքիր է ստացվում… Պարոն Մնացականյանը, որը երկար տարիներ եղել է ԱԳՆ-ում պատասխանատու պաշտոնների և գործի բերումով բազմիցս է շփվել ազերի դիվանագետների հետ` հաճախակի և իր կողմից չմեկնաբանվող «շփումների միջոցո՞վ է ավելի լավ զգալու» ազերիների տրամադրությունները… Պաշտոնական Բաքուն երբևէ չի թաքցրել, որ Հայաստանի հետ բանակցություններում առաջանորդվում է «Կամ ամեն ինչ, կամ ոչինչ» սկզբունքով… Իսկ 2016 թ-ի ապրիլյան պատերազմի ժամանակ հայոց բանակի զինվորներին գլխատող Ռամիլ Սաֆարովի հետնորդներին`նոր «ռամիլսաֆարովներին» տներ և շքեղ մեքենաներ է բաժանում… Այս և շատ այլ փաստերի հիման վրա պետք է ՀՀ ԱԳՆ ղեկավարը «ավելի լավ զգա» Բաքվի իր գործընկերոջ տրամադրությունները Հայաստանի, Արցախի և հայության նկատմամբ, այլ ոչ թե 4-ժամյա չմեկնաբանվող հանդիպումներով… Ի դեպ, պարոն Մնացականյանին հիշեցնեմ, որ երբ նա Եռաբլուրում Մամեդյարովին «ավելի լավ զգալու» կոչերով էր հադես գալիս, Ադրբեջանի բռնապետ Ալիևը իր պալատում ընդունում էր, այսպես կոչված, շահիդների՝ հայերի դեմ ռազմական գործողություններում լեշացած ազերի ասկյարների ընտանիքների անդամներին և որպես շնորհակալություն նրանց էր հանձնում 6400 դոլար հաշվին պլաստիկ քարտեր… Այո՛, և այդ ամենը Ալիևը հատուկ արեց Հայոց բանակի տոնի օրը… Իսկ պարոն Մնացականյանի չտես կուսակիցները, որոնք, 3-ից 8 ամիս աշխատելով կառավարման համակարգում, առանց ամոթ զգալու իրենք իրենց և իրենց բերած մարդկանց ահռելի պարգևավճարներ էին տալիս, այսօր ի՞նչ են նվիրել մեր զոհված ազատամարտիկների և զինվորների ընտանիքներին… Ադրբեջանցիներին «ավելի լավ զգալու համար» նրանց հետ մի քանի ժամ հանդիպում անցկացնել պետք չէ… Պետք է ընդամենը նայել թե իրականում ինչ քայլեր է ձեռնարկում ապշերոնյան բռնապետը Հայաստանի և Արցախի նկատմամբ և թերթել ալիևյան մամուլը… Եթե ՀՀ ներկայիս իշխանությունների հռետորաբանությունը Բաքվի նկատմամբ փոխվել է և մեր իշխանությունները, ինչպես միջնորդներն են առաջարկում, պատրաստում են հասարակությանն ազերիների հետ խաղաղ ապրելուն, ապա նույնը չի կարելի ասել Բաքվի մասին, որի հռետորաբանությունը Հայաստանի և հայերի նկատմամբ ոչ միայն չի փոխվել, այլ ավելի է սաստկացել… Ավելին` Իլհամ բաբան Փաշինյանին վերելակի մեջ «ավելի լավ» զգալուց հետո վերջինիս համար մեծ խնդիրներ ստեղծեց Ղազախստանում և Վրաստանում՝ հրահրելով հակահայկական հիստերիա… Մամլո ասուլիսի ժամանակ պարոն Մնացականյանը նաև հայտարարեց, որ պաշտոնական Երևանն ամեն ինչ անում է, որ Արցախը “պրակտիկորեն” վերադառնա բանակցային սեղանի շուրջ… Այս հայտարարությունն այնքանով է զարմանալի, որ Ստեփանակերտը 1997թ-ից ի վեր միշտ էլ պրակտիկորեն եղել է բանակցային սեղանի շուրջ (դրա ապացույցն է այն, որ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչները տարածաշրջան այցելելիս հաճախակի եղել են նաև Ստեփանակերտում), իսկ Թավշյա հեղափոխությունից հետո Փաշինյանը խոստացել էր, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ` որպես լիիրավ անդամ… Որքան կարելի է կռահել, պաշտոնական Երևանին չի հաջողվում կյանքի կոչել Փաշինյանի խոստումը և Մնացականյանը, որպես ձեռքբերում, բարձրաձայնում է մի բան, որը վաղուց կա… Զոհրաբ Մնացականյանը նաև ասում է, որ իշխանությունները չեն հրաժարվել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից… Եթե չեն հրաժարվել, ապա ինչո՞ւ այն տեղ չի գտել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների վերջին հայտարարության մեջ, որի շարունակությունն էլ պետք է լիներ Դուշանբեն… Հ.Գ. Ամեն դեպքում, ով էլ գա իշխանության Հայաստանում պետք է հաշվետու լինի հասարակությանը, հատկապես, եթե դա վերաբերում է Արցախին…»:

դիտվել է 68 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am