Ծայրահեղ կործանարար է, երբ գլխատում են բանակը.Իրինա Քոչարյան

Նշանակալի օր է: 1992թ. հունվարի 28-ին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի հրամանագրով ստեղծվել է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը: Հայ ժողովրդի կողմից հայոց բանակի հիմնական հիմնադիրներից մեկը համարվող եւ «Սպարապետ» կոչվող Վազգեն Սարգսյանը դարձավ պաշտպանության նախարար: «Բանակի օրը» Հայաստանի պաշտոնական տոների օրացույցում հայտնվեց 2001 թվականին: Այնուհետեւ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հունվարի 6-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշարժան օրերի մասին» օրենքը: 2002թ. Հայաստանի Ազգային ժողովն ընդունեց «Տոների եւ հիշարժան օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հավելվածը՝ համաձայն որի, Ազգային բանակի օրը ոչ աշխատանքային օր դարձավ: Ընկերնե՛ր, այսօր` մեր երկրի ամենակարևոր տոներից մեկի առթիվ, ավանդական շնորհավորանք հղելու փոխարեն, ուզում եմ կիսվել իմ մտահոգություններով: Հայաստանի և Արցախի ապագան գլխավորապես կախված է բանակից: Մեր երկրի ապահով ապագայի համար ծայրահեղ կործանարար է ժողովրդին ագրեսիվ թշնամու հանդեպ «խաղաղասեր հռետորություն» սովորեցնելը, քանի որ լիակատար պարտություն է համարվում սեփական իրավունքներից, ամենից առաջ պատմական հողի նկատմամբ իրավունքից և պատմական հիշողությունից կամավոր հրաժարվելը: Ծայրահեղ կործանարար է գիտակցաբար անցկացվող գաղտնի աշխատանքը, որն ուղղված է բանակի բարոյալքմանը և մարտական ոգու սպառմանը, դրա ապահերոսացմանը: Չէ որ մարդկանց առաջ, դեպի հաղթանակ շարժվելու համար անհրաժեշտ է մշտապես աչքի առաջ բարձունքի վրա ունենալ արիության փառավոր օրինակներ... չի կարելի ազգը զրկել իր հերոսներից: Այս ուղին դեպի կործանում տանող ճանապարհ է: Ծայրահեղ կործանարար է բանակը զրկել սպայական պատվի անսասան կոդեքսից, որի վրա հիմնվում է բանակը, քանի որ այլ կերպ, նրանք, որոնք գնում են թմբուկների հետևից, կվերածվեն զուտ վարձու մարդասպանների մի ամբոխի, որոնք զուրկ են բարոյական ուղենիշներից և հայրենիքի նկատմամբ զագացմունքներից և որոնք հենց առաջին իսկ իրական վտանգի դեպքում միանգամից փախուստի կդիմեն: Ծայրահեղ կործանարար է, երբ գլխատում են բանակը, հեռացնում մարտական սպաներին, որոնք հաղթանակով են դուրս եկել անհավասար մարտի դաշտից և վտանգավոր է, երբ բանակի հրամանատարներ են նշանակվում մարդիկ, որոնք երբևէ որևէ առնչություն չեն ունեցել դրա հետ: «Ես Գերագույն գլխավոր հրամանատարն եմ» մանտրան չի կարող իրական մարտիկ դարձնել մի մարդու, որը օժտված չէ համապատասխան ոգով: Չէ որ լրիվ բնական է, տանուլ տալը մի բանում, որով դու երբեք չես զբաղվել և ոչ էլ ուզել ես զբաղվել: Ինչ-որ առիթով Նապոլեոնը ասել է` ոչխարների զորքը՝ առյուծի գլխավորությամբ, միշտ կհաղթի առյուծների զորքին՝ ոչխարի գլխավորությամբ: Հայաստանի՛ մարտիկներ, հայրենիքի պաշտպաններ, դուք մեր հպարտությունն եք: Հիշե՛ք` դուք իրական առյուծներ եք: Ես ուզում եմ ձեզ շնորհավորել Հայաստանի երկրորդ նախագահ` Ռոբերտ Քոչարյանի խոսքերով, որոնք նա արտասանել է 2002 թվականի հունվարի 28-ին, երբ նրա հրամանագրի համաձայն հայկական բանակի հիմնադրման օրը վերածվեց պետական տոնի: «Պարոնայք գեներալներ, սպաներ և զինվորներ, Հարգելի հյուրեր, Շնորհավորում եմ ձեզ Բանակի օրվա կապակցությամբ: Այսօր առաջին անգամ պաշտոնապես նշում ենք Բանակի օրը: Սրանով մենք հիմք ենք դնում նոր ավանդույթի, որ միայն զինվորականներին չի վերաբերում: Համոզված եմ, որ Բանակի օրը դառնալու է լայն ժողովրդականություն վայելող տոն: Այսօր Հայաստանի Զինված ուժերի ստեղծման 10-րդ տարեդարձն է։ Հայաստանի Զինված ուժերը մեր երկրի ու ժողովրդի անվտանգության առաջին երաշխավորն են և խաղաղության հուսալի պատվարը: Հայոց բանակը պատերազմի դաշտում է ապացուցել իր հուսալիությունը և այսօր շարունակում է անշեղորեն բարձրացնել իր մարտունակության մակարդակը: Պետք է խոստովանել, որ բանակը մեր պետական կառույցի ամենաամուր օղակն է: Սրտանց շնորհավորում եմ բոլոր զինծառայողներին, այն զինվորականներին, ովքեր նոր զինվորական կոչումներ են ստացել եւ` ովքեր արժանացել են հայրենիքի բարձր պարգեւներին: Մեր բոլոր զինվորականներին մաղթում եմ քաջառողջություն, անձնական երջանկություն, ինչպես նաեւ բարի ծառայություն` ի բարօրություն Հայաստանի Հանրապետության»։ Իրինա Քոչարյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am