Ռ. Քոչարյան, Ս. Բաբայան, Վ. Մանուկյան, Ս. Սարգսյան, Վ. Սարգսյան. տարբեր ճակատագրեր, բայց մեկ ընդհանուր ուղի

Մեր բանակի օրն է, ու հատկապես այսօր երևաց, թե որքան են մեր ազգը և մեր բանակը պառակտված։ Մի՞թե այդպիսին պետք է լիներ ապրիլյան «թավշյա» կոչված հեղափոխության արդյունքը: Բնավ էլ ոչ: Իսկ թե որն է այս ամենի պատճառը, կարծում ենք՝ հասկանալի է։ Եթե դնում ես հանրությանը մասերի բաժանելու, այլ ոչ թե համախմբելու խնդիր, ապա վերջում ստանում ես պառակտված ու ատելությամբ լցված միջավայր։ Այնպես չէ, որ նախկինում պառակտում չի եղել։ Եղել է։ Բայց հիմա պառակտումն ամենաշատն է, քան երբևէ։ Քանզի պետական մակարդակով հանրությունը բաժանվել է սևերի ու սպիտակների։ Իսկ այդ բաժանումը չէր կարող իր ազդեցությունը չթողնել նաև բանակի վրա, քանի որ բանակը մեր հասարակության հայելին է: Բանակը՝ մեծ փորձության առաջ «Ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» սահմանային իրավիճակում գտնվող Հայաստանում հիմա իշխանության առաջին գիծը կազմողների ճնշող մեծամասնությունը ո՛չ վառոդի հոտ է առել, ո՛չ բանակում ծառայել։ Եվ այս մարդիկ հարձակվել են մարտական ուղի անցածների վրա ու խնդիրներ են ստեղծում մեր երկրի համար ինչպես արտաքին, այնպես էլ ներքին միջավայրում։ Մեր բանակի ծնունդը տեղի է ունեցել ռազմի դաշտում։ Ու շատ խորհրդանշական է, որ հաղթանակներ կրած բանակի գլխավոր դերակատարներն այսօր դուրս են մղված պաշտոնական միջոցառումներից։ Հաղթանակն, անշո՛ւշտ, մեր ժողովուրդն է ապահովել, զինվորներն ու սպաները, բայց կազմակերպել, կառավարել ու պատասխանատվությունը կրել են քիչ թվով մարդիկ։ Պատերազմի տարիների ռազմաքաղաքական դեմքերն այսօր տարբեր ճակատագրերի են արժանացել։ Կռվի ժամանակ Արցախում ռազմաքաղաքական ղեկավարության առաջին դեմքերն էին Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Բաբայանը և Սերժ Սարգսյանը։ Քոչարյանը պատերազմի տարիներին եղել է Պետական պաշտպանության կոմիտեի նախագահը, այսինքն՝ պատերազմող Արցախի ղեկավարը և հետագայում ընտրվել է ԼՂՀ 1–ին նախագահ։ Այսօր Քոչարյանը, քաղաքական վենդետտայի իրականացման ու այլ նկատառումներից ելնելով, գտնվում է կալանքի տակ։ Սերժ Սարգսյանն ու նրա շրջապատը իշխանափոխությունից հետո հայտնվել են պետական կառույցներից դուրս: ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար և ԼՂՀ ՊՆ, գեներալ–լեյտենանտ Սամվել Բաբայանը, որ շինծու մեղադրանքով կալանավորվել էր նախորդ իշխանությունների օրոք, հիմա ազատության մեջ է, բայց չի մասնակցում բանակի օրվան նվիրված պաշտոնական միջոցառումներին։ Այսինքն՝ նոր իշխանությունները Բաբայանի մասով նույնպես շարունակում են հնի ավանդույթը, ինչը շատ բաների մասին է վկայում։ Հարցն այն չէ, որ Բաբայանը հրավերի կարիք ունի (ու դեռ հարց է, թե արդյոք կմասնակցե՞ր հրավերի դեպքում)։ Իր արածը գնահատում է ժողովուրդը, և կգնահատեն սերունդները։ Այստեղ այլ հարց կա։ Բանակայինների ֆոնին ու զինվորական շորերով սելֆիներ անող քաղաքական իշխանությունը, փաստորեն, «չի նկատել» այս գործիչներին, ինչը հասկանալի է իրենց քաղաքական հաշվարկների, սակայն ոչ պետական շահերի տեսանկյունից։ Ի՞նչ է սպասվում Մեր քաղաքական ղեկավարությունն այժմ հակադրվել է այն գործիչներին, որոնք պատերազմի տարիներին արկերի ու փամփուշտների ներքո կանոնավոր բանակ են ստեղծել, ղեկավարել են հաղթող բանակը, որով մենք միշտ հպարտացել ենք՝ նշելով, որ այն տարածաշրջանի ամենամարտունակն է։ Տեղին է հիշեցնելը, որ պատերազմի տարիներին փոխվում էին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարները, բայց Արցախում անփոփոխ էին Քոչարյանն ու Բաբայանը։ Վերջիններս իրենց գործողություններով նպաստում էին Բաքվում քաղաքական անկայունությանը ու մյուս կողմից էլ զերծ պահում Երևանը քաղաքական ցնցումներից։ Եթե նայենք ժամանակագրությանը, ապա Ադրբեջանում իշխանությունները փոխվում էին մեր ռազմական հաջողությունների արդյունքում, այլ ոչ թե հակառակը, ինչպես ընդունված է պնդել մեզանում։ Վերը նշյալ ու մյուս ռազմական գործիչների բացակայությունը բանակի օրվա միջոցառումներից ակնհայտորեն խոսում է այն մասին նաև, որ իշխանությունները Արցախի խնդրի կարգավորման հարցում գնում են վտանգավոր ուղղությամբ։ Թե ինչով դա կավարտվի, արդեն այլ խոսակցության թեմա է։ Ուշագրավ ևս մեկ հանգամանք։ ՀՀ պաշտպանության նախկին նախարարը, որին կոչում էին Պատերազմի նախարար, և որի պաշտոնավարման շրջանում եղել են ազատագրական մարտերն ու բեկումնային զարգացումները, Վազգեն Մանուկյանն է։ Այսօր նա էլ, մեծ հաշվով, անտեսված է։ Մինչդեռ, օրինակ, Իսրայելում, որի հետ շատ ենք սիրում համեմատվել, նման բան չէր կարող լինել, քանզի ռազմական ուղի անցած վերնախավն է այնտեղ քաղաքական վերնախավ ձևավորում։ Այսօր մեզ հետ չէ նաև բանակի կայացման գործում իր հսկայական ներդրումն ունեցած Վազգեն Սարգսյանը։ Նրա ամենամեծ ձեռքբերումը, սակայն, ռազմական թատերաբեմից դուրս է գտնվում։ Մեր կարծիքով Սարգսյանի առաքելությունը և լուման հաղթանակի արդյունքների պահպանման մեջ է՝ 1998–ին Արցախի հարցը տխրահռչակ «փուլային» տարբերակով լուծելուն խոչընդոտելը։ Վ. Սարգսյանի, Ռ. Քոչարյանի, Ս. Բաբայանի ու Ս. Սարգսյանի միջոցով հնարավոր եղավ 1998–ին կանգնեցնել տերպետրոսյանական զիջողական քաղաքականությունը։ Հիմա Վազգենը չկա, Ռոբերտը կալանավայրում է, Սամվելը չի մասնակցում պետական կառավարման գործին, Վազգեն Մանուկյանը, որը 1998–ին Տեր–Պետրոսյանի իշխանության թիվ մեկ ընդդիմությունն էր, այժմ ակտիվ քաղաքականության մեջ չէ, իսկ Սերժը մերժված է։ Հիմա կրկին, ինչպես 1998–ին, Հայաստանի ու Արցախի գլխին մութ ամպեր են կուտակվում։Ներկայիս իշխանություններն ամբողջությամբ տեղավորվել են հակամարտության կարգավորման տերպետրոսյանական գծի մեջ ու դեռ մի բան էլ ավելի վատ բանակցային դիրքավորում ունեն։ Սրան գումարած՝ գործող իշխանությունները մարտական ուղի անցած զինվորականների դեմ են գործում։ Պատերազմի ժամանակ ծանր վիրավորված, բայց մասամբ ապաքինվելուց հետո կրկին բանակ վերադարձած Սեյրան Օհանյանի դեմ է քրեական արշավ իրականացվում (նաև՝ Խաչատուրովի, Հարությունյանի և մյուսների)։ Բանակի օրը բոլորիս պետք է մտորելու, անցածը գնահատելու և անցած ուղին վերաիմաստավորելու տեղիք տա։ Նաև՝ ապագան պլանավորելու առիթ դառնա։ Հերոսների հաղթանակը չի կարելի թողնել պատմական պատահականությունների տնօրինմանը։ Քանզի դրա արդյունքում մենք կարող ենք կորցնել ավելին, քան տարածքները` կվտանգենք մեր պետականությունը: Հենց այս դեպքերի համար է ասված, որ այն ժողովուրդը, որ չի գնահատում սեփական բանակի արժանիքը, ստիպված կկերակրի ու կսպասարկի հակառակորդի բանակին: Մենք դատապարտված ենք հաղթանակի։ Հաղթանակ, որն այլընտրանք չունի։ 7or.am

դիտվել է 118 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am