«Վիզ փող ա պետք տղերքին, փող… տվողն էլ մի հոգի ա»

Արթուր Դանիելյանի հրապարակումը. ««Խաղաղության այլընտրանքը կատաստրոֆան է» ասել է երեկ ՀՀ արտաքին գործերի նախարարը: Թվում է, թե աքսիոմատիկ մի բան է ասածը, անհերքելի մի փաստ: Բայց, օրինակ, Գերմանիայի և ժամանակը ցույց տվեց, որ նաև ամբողջ աշխարհի համար կատաստրոֆա էր հենց խաղաղությունը, ավելի կոնկրետ Վերսալյան հաշտության պայմանագիրը: Պատմությունը անթիվ օրինակներ գիտի, երբ հենց խաղաղությունն էր կատաստրոֆա՝ գենոցիդալ և պատրիոցիդալ հետևանքներով: Ոմանց կարծիքով կոնկրետ մեզ համար, օրինակ, Կարսի պայմանագիրն էր կատաստրոֆա: Իսկ 91-ին ոմանց թվում էր, որ պատերազմն է կատաստրոֆա և որդի կորցրած ծնողների համար հենց այդպես էր, բայց այդ «կատաստրոֆան» տասնյակ, եթե ոչ հարյուր հազարավոր կյանքեր և, ըստ էության, մի ամբողջ ժողովուրդ փրկեց: Իմիջիայլոց, վերջին 25 տարում ոչ էն ա պատերազմ էր, ոչ էլ խաղաղություն, բայց կատաստրոֆա էլ չէր, բա հիմա ի՞նչն ա փոխվել: Էդ ի՞նչն ա էս վերջերս փոխվել, որ 25 տարի կատաստրոֆա չէր, իսկ հիմա դարձավ կատաստրոֆա: Կարո՞ղ ա կատաստրոֆայի ակունքները ուրիշ տեղ են… Կարո՞ղ ա միտումնավոր մեզ կատաստրոֆայի են դրդում ու որպես այլընտրանք դրան «խաղաղությունը» տուլիտ անում: Կարո՞ղ ա պատահի, որ եթե մեզ թելադրվող «խաղաղությունը» չընդունենք, մեր գլխին իրոք կատաստրոֆա շինեն, որ ականջներիս օղ անենք: Ասենք, բռնեն ռազմահայրենասերներին բարոյազրկեն, բանակի գլուխը կտրեն, զինվորներին զենքից զրկեն, մեջքից խփեն ու փուռը տան… Զոհրաբ Մնացականյանի նշանակումը ժամանակին հույս ներշնչեց, որ գոնե ԱԳՆ-ում պրոֆեսիոնալ կադր կլինի: Պրակտիկան ցույց տվեց, որ ոչ բոլոր պրոֆեսիոնալներն են հավասարաչափ պիտանի կամ առհասարակ պիտանի: Ճիշտ էին էլի արել, որ իրեն ժամանակին աքսորել էին ԱՄՆ: Ինձ վերջերս մի հարց է չարչարում, ինչու՞ են սրանք վիզ դրած պացիֆիզմ ու պարտվողականություն քարոզում: Եթե իրենց ասելով «թալանված բանակը» ապրիլյան պատերազմի օրոք կորցրեց ընդամենը 800 հեկտար, ապա իրենց փառապանծ ժողովրդական հեղափոխությունից հետո համ բանակը պիտի էականորեն բարելավվեր (առնվազն այլևս չթալանվեր), համ միջազգային հանրությունը պիտի կտրուկ լավանար հետներս, համ բնակչությունը պիտի ավելի պատրաստակամ լիներ զրկանքների ու զոհողությունների գնալ, համ Ռուսաստանի հետ, դե ամեն ինչ վարչապետի ասելով, փայլուն է, համ թռիչքաձև տնտեսությունը, համ դադարած արտագաղթը… Օրենքով սրանք ավելի արխային պիտի չլնեի՞ն, ավելի դուխով: Էդ դեպքում ինչու՞ են սրանք սենց չոքում… Հ.Գ. վիզ փող ա պետք տղերքին, փող… տվողն էլ մի հոգի ա»»:

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am