7-8 ամիս վատնել ենք անիմաստ վենդետաների, «սեւ ու սպիտակի» բաժանելու, թշնամանք ու չարություն սերմանելու վրա

Հրապարակը գրում է. Բանակի օրվա տոնակատարությունների պաշտոնական լուսանկարների մեջ նկատեցի ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին եւ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանին, մեկ ուրիշ նկարում երեւաց Յուրի Խաչատուրովը։ Թեեւ այս բոլոր նախկին պաշտոնյաներին մենք ժամանակին դաժանաբար քննադատել ենք, բայց երեկվա միջոցառումներին նրանց ներկայության փաստն ինձ ուրախացրեց։ Ինչպես ուրախացրեց այն, որ ԱԺ գիտության, կրթության, սփյուռքի հարցերով հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Արմեն Աշոտյանի հետ, իսկ Նիկոլ Փաշինյանն իր մոտ է հրավիրել ՀՅԴ նորընտիր Բյուրոյին։ Սա համազգային համերաշխության, տարբեր հայացքներ ու գաղափարախոսություն ունեցող անձանց խաղաղ գոյակցության առաջին փորձերն են։ Մենք շատ քիչ ենք եւ չենք կարող մեզ նման շռայլություն թույլ տալ, որ մի քանի միլիոնանոց ազգի մեջ թշնամիներ ու հակառակորդներ, «սեւեր» ու «սպիտակներ» փնտրենք։ Մենք չենք կարող տուրք տալ նեղմտությանն ու քինախնդրությանը, չենք կարող մերժել ու մեկուսացնել մտածող մարդկանց, պրոֆեսիոնալներին, որոնք առանց այն էլ շատ չեն։ Մեզ հարկավոր է հասարակության ողջ պոտենցիալը, մարդկային ամբողջ ռեսուրսն օգտագործել։ Անգամ նրանց փորձն ու գիտելիքը, որոնք նախկինների հետ շփվել են, նրանց օրոք աշխատել եւ այլն։ Հուսանք, որ այս առաջին քայլերը շարունակություն կունենան։ Առանց այն էլ մենք հսկայական ժամանակ ենք կորցրել՝ 7-8 ամիս վատնել ենք անիմաստ վենդետաների, «սեւ ու սպիտակի» բաժանելու, թշնամանք ու չարություն սերմանելու վրա։ Մինչդեռ դա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է, որից պետք է օր առաջ հրաժարվել։ Համազգային համերաշխության, իրական սիրո, բարեկամության, ներողամտության, հանդուրժողականության կարիք կա մեզանում: Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

դիտվել է 65 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am