«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ սոցիալական ապահովության պետական ծառայությունում ՀՀ հաշվեքննիչ պալատի իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում բավական հետաքրքիր փաստեր են բացահայտվել: Օրինակ, ուսումնասիրության ընթացքում պարզվել է մեկ անձի կողմից թաղման նպաստ ստանալու բազմաթիվ դեպքեր: Բացի այդ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ 5 դեպքերում չնայած հուղարկավորությունը կատարվել է «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամի կողմից, այնուամենայնիվ տրամադրվել է թաղման նպաստ` 1 մլն դրամ ընդհանուր արժեքով: Ընդ որում, նշված 5 դեպքերում նպաստը ստացել է մեկ անձ: Հավելենք, որ հաշվեքննությունն ընդգրկող ժամանակաշրջանը 2017 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2017-ի դեկտեմբերի 31-ն է: Այսինքն` այն ժամանակահատվածն է, երբ սոցապ նախարարի պաշտոնը զբաղեցնում էր ՀՀԿ-ական Արտեմ Ասատրյանը»:
Ամբողջական հոդվածը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը