Ով փոխարինեց Հրանտ Մարգարյանին և ինչով է հայտնի

Ժոովուրդը գրում է.Արցախում տեղի ունեցած ՀՅԴ 33-րդ ընդհանուր ժողովն ավարտել է իր աշխատանքները: Ընտրվել է կուսակցության բարձրագույն գործադիր մարմինը՝ ՀՅԴ բյուրոն, որի անդրանիկ նիստին ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ է ընտրվել Հակոբ Տեր-Խաչատրյանը: Ասել է թե` հենց նա է փոխարինելու Հրանտ Մարգարյանին։ ՀՅԴ նորընտիր բյուրոյի անդամներն են` Արմեն Ռուստամյան՝ նախագահ, Վիգէն Բաղումեան, Արամ Գալուստեան,Վիգէն Եագուպեան, Յակոբ Խաչերեան, Արսեն Համաբարձումյան, Կիրո Մանոյան, Բենիամին Պչաքճեան, Սպարտակ Սեյրանյան, Րաֆֆի Տօնապետեան,Յովսէփ Տէր-Գէորգեան, Մուրադ Փափազյան: Ուսումնասիրելով ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի մասին տեղեկությունները` «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ նա նախկինում նաեւ ՀՅԴ բյուրոյի անդամ է եղել (Կանադա): Նա եղել է Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախագահ: Սակայն նկատենք, որ բյուրոյի կազմի փոփոխությունն այդքանով չի սահմանափակվում, եւ, օրինակ, Սպարտակ Սեյրանյանն այս անգամ որպես քաղաքական ներկայացուցիչ չի ընդգրկվել կազմում, այլ նրա փոխարեն Արսեն Համբարձումյանն է: Բանն այն է, որ 2000 թվականից ի վեր ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչը Հրանտ Մարգարյանն էր, եւ 2018 թվականի ընտրությունները վերջին քսան տարվա մեջ առաջինն էին, որում ՀՅԴ-ն պարտվեց: Եվ, անշուշտ, վերջին շրջանի զարգացումները բերելու էին նրան, որ ՀՅԴ-ի ներսում պետք է փոփոխություններ արվեին: Հենց այդպես էլ եղավ, սակայն սերնդափոխություն, որպես այդպիսին, կուսակցության վերնախավում չեղավ: Դա, իհարկե, սպասելի էր, քանի որ այս կուսակցությունն, այնուամենայնիվ, դժվար է փոփոխությունների գնում: Մասնավորապես, Հակոբ Տեր-Խաչատրյանը կարկառուն ՀՅԴ-ականներից է եւ վաղուց է Կանադան ներկայացնում կուսակցությունում: Ընդ որում, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նա Սփյուռքի այն հատվածի ներկայացուցիչների թվին է պատկանել, որոնք մշտապես են կողմ եղել փոփոխություններին: Այսինքն` չնայած սա սերնդափոխություն չէ, սակայն ձեւական փոփոխություն էլ չէ, քանի որ Տեր-Խաչատրյանը ՀՅԴ «ընդդիմադիր» թեւից է եղել: Նա ակտիվ է եղել նաեւ Հայ Դատում եւ Կիրո Մանոյանի մոտ ընկերներից է: Հրանտ Մարգարյանը ՀՅԴ պարսկալիբանանյան թեւի ներկայացուցիչ էր համարվում:

դիտվել է 128 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am