Դե հիմա զգացե՛ք Հայաստանի ու Իսրայելի տարբերությունը

Շատ հաճախ Հայաստանը համեմատում են Իսրայելի հետ։ Ու շատ հաճախ դա արվում է քաղքենիական ու պարզունակ ոճով՝ «աշխարհում մենք ենք ու հրեաները» ձևակերպման շրջանակներում։ Իրականությունն այն է, որ նմանությունը շատ քիչ է։ Տարբերությունները՝ որքան ուզեք։ Սկսած պետական կառավարման որակներից, վերջացրած քաղաքական էլիտաների գենեզիսով։ Հատկապես հիմա տարբերությունն աչք է ծակում։ Այսօր մեր բանակի օրն է, և այդ տարբերություններից մեկի մասին նշեմ հենց օրվա խորհրդից ելնելով։ Իսրայելի քաղաքական գրեթե ամբողջ վերնախավն անցել է պատերազմով ու բանակով։ Զինվորական վերնախավն ու քաղաքական վերնախավը (իշխանական և ընդդիմադիր թևերով) Իսրայելում նույնացված են։ Իսկ ահա Հայաստանի այսօրվա իշխանական վերնախավի գրեթե 100 տոկոսը ոչ միայն բանակային ու առավել ևս պատերազմական կյանքին ծանոթ չէ, այլ իր էությամբ, իր մտածողությամբ ու իր գործողություններով հակաբանակային է։ Դե հիմա զգացե՛ք Հայաստանի ու Իսրայելի տարբերությունը։ Ի դեպ, նմանությունները շատ են Արցախի ու Իսրայելի միջև։ Հարաբերական խաղաղության մեջ գտնվող Արցախում այլ բան հնարավոր չէ։ Եթե հանկարծ Երևանից փորձ արվի Արցախում էլ հակաբանակային մթնոլորտ ու քաղաքական հարաբերություններ ձևավորել, ապա դա ավելի մեծ հարված կլինի Արցախին, քան հակառակորդի կրակոցները։ Մեր բանակն ու հասարակությունն այժմ լուրջ փորձությունների առաջ են կանգնած և այդ փորձությունների աղբյուրը ոչ այնքան հակառակորդն է, որքան մեր ներսում առկա խնդիրները։ Համոզված եմ, որ ոչ հեռու ապագայում այդ խնդիրներն իրենց լուծումները ստանալու են։ «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am