Մհեր Եղիազարյանի մահվան հանգամանքը ստվեր է գցելու ժողովրդավարական ուղին բռնած Հայաստանի վրա. իրավապաշտպան

Կասկածից վեր է, որ Haynews.am կայքի համակարգող Մհեր Եղիազարյանի մահվան փաստը տեղ է գտնելու միջազգային մի շարք իրավապաշտպան կառույցների տարեկան զեկույցներում և էապես ազդելու է նոր Հայաստանի վարկանիշի վրա, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով թեմայի շուրջ The Washington Post-ի հրապարակմանը։ «Պարբերականի անդրադարձն ինքնին ցավալի է, որովհետև դա անդրադարձերի մեջ առաջինը կլինի։ Երբ գրվեն մարդու իրավունքների, խոսքի ազատության մասին այս տարվա զեկույցները, Մհեր Եղիազարյանի մահվան դեպքն անպայման հաշվի է առնվելու։ Իհարկե, լավ է, որ մեր երկրում լրագրողների մահվան դեպքեր չեն լինում, բայց առնվազն 3-4 զեկույցներում թեմային անդրադառնալու են», – համոզմունք հայտնեց իրավապաշտպանը։ Լարիսա Ալավերդյանն ընդգծեց՝ իրավապահ մարմիններին և ուժային կառույցներին քննադատելիս ինքը շեշտել է, որ խոսքը կոնկրետ անձանց մասին չէ։ «Խափանման միջոցն ընտրելուց ամենևին չեն հիմնավորում կոնկրետ դեպքի հանգամանքները։ Իսկ Մհերի Եղիազարյանի պարագայում ունենք մարդու կյանքի  կորուստ։ Եթե այս հանգամանքից օգտվեն Հայաստանի հանդեպ ոչ բարիդրացիական վերաբերմունք ունեցող երկրները, վերջիններս կարող են ջանալ և Հայաստանում մարդու իրավունքների հարցը մուտք անել այս կամ այն հարթակի օրակարգ», – ասաց Լ.Ալավերդյանը։ Նա նաև շեշտեց՝ միջազգային հանրությունը, որքան ողջունում է Հայաստանում ժողովրդավարությունը, այնքան պատկան մարմիններն իրենց գործողություններում պետք է զգուշավոր լինեն։ «Մհեր Եղիազարյանի մահվան հանգամանքը ստվեր է գցելու ժողովրդավարական ուղին նորովի բռնած երկրի վրա։ Իսկ ո՞ւմ պատիվն է ավելի բարձր, քան Հայաստանի։ Գործողություններ կատարելուց առաջ նախ սա պետք է նկատի ունենալ», – ասաց իրավապաշտպանը։ Հիշեցնենք, որ հունվարի 26-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում 44-օրյա հացադուլից հետո մահացել է «Haynews.am» լրատվական կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանը։ Նա նաև «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահն էր։ Վերջինիս ինքնազգացողության կտրուկ վատթարացման կապակցությամբ հրավիրվել էր շտապօգնություն, որի կողմից ժամը 06։35-ի սահմաններում արձանագրվել էր կալանավորված անձի կենսաբանական մահը։ Մհեր Եղիազարյանը 2018 թվականի դեկտեմբերի 5-ից հացադուլ էր հայտարարել։

դիտվել է 65 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am