«Չեմ կարող համաձայնել ծայրահեղությունների հետ». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքայն իր էջում գրել է. «Կներեք, բացարձակ չեմ համաձայնելու «ի՞նչ գործ ունի հոգևորականը դպրոցում» հարցադրմանը: Ես էլ աշխարհիկ պետության կողմնակից եմ, ես էլ պահանջել ու պահանջելու եմ, որ Եկեղեցին ու պետությունը տարանջատված լինեն, բայց դա չի նշանակում ամեն մեկն իր համար մածուն ուտի մեծանա: Մեր նախնիները նաև հավատի համար են կենաց մահու կռիվ մղել, որովհետև, ուզեք, թե չուզեք, կրոնը հայի ինքնության հենասյուներից մեկն է: Չեմ ասում՝ միակը, բացառիկը: Չեմ ասում, թե այլ դավանանքի կամ աթեիստ հայ չի կարող լինել: Եթե դա այլևս այդպես չէ, ուրեմն կարող ենք ուղղակի մեր անցյալը, դավանանքի համար արյունահեղ կռիվներով, սոսկ պատմություն համարել ու հեռավորություն վերցնել նրանից: Ես չեմ էլ ասելու, թե առաքելական դավանանքով քաղաքացիներս, հայերս կապույտ արյուն ունենք, առավել ենք մյուսներից: Բայց մեր հավատքը մեր երկրի փրոֆայլի՝ դիմագծի մի մասն է: Մեր արժեքային համակարգում քրիստոնեությունը, առաքելականությունը անուրանալի ու ու անջնջելի հետք է թողել: Ու որքան էլ ես դպրոցներում դասավանդվող Կրոնի պատմության դասագրքերը անհանջող, որոշ առումներով ծաղրուծանակ, անլուրջ համարեմ, որքան էլ ես իմանամ, որ անարժան հոգևորականներ կան նաև իմ Եկեղեցում, որքան էլ պատմության մեջ նաև վիճելի հատվածներ լինեն, ես ուզում եմ, որ իմ երեխան իր արմատների, այդ դավանանքի արժեհամակարգին ծանոթ լինի: Ի դեպ, շատերի նման մենք չենք շտապել նրան մկրտել: Ես հիմա էլ համարում եմ, որ դա գիտակցված ընտրություն պետք է լինի: Ինքը դա պետք է ցանկանա ու դա իր ընտրությունը պետք է լինի: Ու տեսնում եմ, որ ինքը իմ եկեղեցին ընդունում է, դա նաև իրենն է, ինչպես իր տատերինն ու պապերինը: Ես չեմ ասում, թե դասընթացը վերածվի կրոնական քարոզի, բայց հոգևորականն էլ, այլ որոլտի գործիչներ էլ կարող են մտնել դպրոց ու ներկայացնել մեր կրոնը, հատկապես երբ մեր Սահմանադրությունը ճանաչում է Հայոց առաքելական եկեղեցու բացառիկ դերն ու նշանակությունը: Գիտեմ իմ բազում ընկերների հակառակ կարծիքը, հարգում եմ, բայց նաև չեմ կարող համաձայնել ծայրահեղությունների հետ»:

դիտվել է 63 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am