«Սա չի նշանակում, որ մենք ինչ-որ մեկից պետք է վախենանք ». Դավիթ Բաբայան

Հունվարի 24-ին Հայ Հեղափոխական Դաշնակցության 33-րդ ընդհանուր ժողովը հայտարարություն էր տարածել և նշել, որ անհրաժեշտ ու հրատապ է, որպեսզի Հայաստանի և Արցախի հանրապետությունների միջև ստորագրվի ռազմաքաղաքական դաշինքի մասին համաձայնագիր։ Հայտարարության մեջ ՀՅԴ-ն նաև ընդգծել էր, որ հաշվի առնելով Արցախի շուրջ բանակցությունների ակտիվացումը, այդ ընթացքում հակամարտության կողմերի և միջնորդների արված հայտարություններով ու քայլերով պայմանավորված մտահոգությունները, բանակցությունները պետք է ընթանան ԱՀ իշխանությունների լիարժեք մասնակցությամբ, ինչպես նաև, ՀՀ իշխանությունները  պարտավոր են միջազգային հարթակներում շարունակել հանդես գալ Արցախի անկախության և անվտանգության երաշխավորի հանձնառությամբ։ Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը 168.amի հետ զրույցում անդրադառնալով ՀՅԴ-ի կողմից նշված դաշինքի ստորագրմանը, նկատեց, որ այս հարցի հետ կապված՝ կան իրավական և իրական կողմեր։ «Իրավական առումով, որպեսզի նման դաշինք ստորագրվի, մենք բազմակողմանիորեն պետք է վերլուծենք, թե ինչպիսի հետևանքներ այն կարող է ունենալ, լա՞վ է լինելու, թե՞ վատ, ինչպե՞ս այն կընդունվի միջազգային հանրության կողմից, այստեղ հազար ու մի խնդիր կա։ Սակայն սա չի նշանակում, որ մենք ինչ-որ մեկից պետք է վախենանք, բայց բազմակողմանիորեն պետք է հաշվի առնենք շատ գործոններ»,- ասաց Դավիթ Բաբայանը։ Ինչ վերաբերում է դաշինքի իրական կողմին, ապա Դավիթ Բաբայանը նշեց, որ առանց նման դաշինքի, ՀՀ-ի և ԱՀ-ի միջև փոխգործակցությունը, հատկապես՝ բանակաշինության, անվտանգության ոլորտներում, գտնվում է ամենաբարձր մակարդակի վրա։ «Մայր Հայաստանը հանդիսանում է Արցախի անվտանգության գրավականը, և պաշտոնական Երևանը երբևէ այս հանգամանքը չի թաքցրել։ Հետևաբար՝ պետք է պարզապես վերլուծել, տեսնել՝ գուցե անհրաժեշտությո՞ւն կա, գուցե ավելի ո՞ւշ կարող ենք դաշինքը ստորագրել, բայց փաստը մնում է փաստ, որ առանց նման դաշինքի՝ երկու հայկական պետությունների փոխհամագործակցությունը բարձր մակարդակի վրա է»,- շեշտեց Դ. Բաբայանը։ Հարցին՝ նման դաշինքի ստորագրումից հետո թշնամի պետության կողմից սպասելի՞ են սադրանքներ, Դավիթ Բաբայանը պատասխանեց, որ այդ ամենը պետք է հաշվի առնել։ «Կարծում եմ՝ շեշտադրումն այնպես պետք է անենք, որ եղած փոխգործակցությունն է՛լ ավելի խորացնենք, սա գուցե ավելի իրատեսական գաղափար է։ Պետք է համապարփակ ձևով մոտենալ այս  հարցին և տեսնել՝ կա՞ անհրաժեշտություն, կարող է այս պահին դրա անհրաժեշտություն ավելի քիչ լինի, կամ՝ հակառակը»,- եզրափակեց Դ. Բաբայանը։

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am