Պետության ղեկը՝ բանակ չծառայածների ձեռքին

Այսօր Հայաստանի Հանրապետության Ազգային բանակի կազմավորման օրն է։ Բանակը Հայաստանի Հանրապետության հենասյունն է։ Պատերազմող երկրներում քաղաքական պետական գործիչների համար կարևոր բարոյական նախապայման է լինում ծառայել ազգային բանակում։ Կան պետություններ, օրինակ Իսրայելը, որտեղ պետական որոշակի պաշտոններ զբաղեցնելու համար պարտադիր է զինվորական ծառայություն անցած լինելը։ Եվ այս մոտեցումը հասկանալի է, քանի որ պատերազմող երկրում, պետական պաշտոն զբաղեցնել ցանկացող անձը պետք է պատրաստ լինի նաև իր կյանքը վտանգել հանուն այդ պետության։ Նա պետք է հասկանա, թե հանուն ինչի է զբաղեցնում այդ աթոռը, և ինչ կլինի, եթե ինքն իր տեղում սխալ աշխատի։ Գրում է Politik.am-ը: Հայաստանում նախորդ իշխանությունների ղեկավարման տարիներին մամուլը շատ էր քննադատում բանակում չծառայած իշխանավորներին։ Մամուլը շատ էր հիշում Արմեն Աշոտյանին, Էդուարդ Շարմազանովին, Տարոն Մարգարյանին։ Ծաղրում էր նրանց զինվորական արտահագուստ կրելու և սելֆիներ անելու համար։ Հետաքրքիր է, որ այս իմաստով նոր իշխանությունները գերազանցում են ՀՀԿ-ի արձանագրած արդյունքները։ Եթե ՀՀԿ իշխանության ներսում կարելի էր մատների վրա հաշվել իշխանավորների, որոնք չեն ծառայել բանակում, ապա նոր իշխանությունների պարագայում ճիշտ հակառակ իրավիճակն է՝ մատների վրա կարելի է հաշվել իշխանավորների, որոնք ծառայել են ՀՀ ազգային բանակում։ ՀՀ ԶՈՒ-ում չեն ծառայել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, ՔՊ-ական պատգամավորների մեծամասնությունը։ Այն, որ պետության ղեկավարների մեծ մասը չեն ծառայել ՀՀ Զինված Ուժերում, իրապես մտահոգիչ է, քանի որ դժվար է ասել, թե իրենք ինչպես կկառավարեն երկիրը պատերազմական գործողությունների ժամանակ, իսկ պատերազմական գործողությունների վերսկսում չի կարելի բացառել և ոչ մի պահի, երբ ապրում ենք Ադրբեջանի նման պետության հարևանությամբ։ Նիկոլ Փաշինյանի թիմը ևս հասկանում է, որ զինվորական ծառայության բացակայությունը մեծ բացթողում է, և ամեն կերպ փորձում են գոնե տեղեկատվական մակարդակով լրացնել այդ բացը։ Սա է պատճառը, որ ՔՊ-ականները հաճախ տարածում են իրենց «կամուֆլյաժ» հագած լուսանկարները և իրենց կենսագրություններում գրում են, որ 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ժամանակ ՔՊ-ի ջոկատով մասնացել են սահամնների պաշտպանությանը։ Իհարկե ձեռքի հետ մոռանալով լսել, որ նրանք Ապրիլյան պատերազմին հայրենիքի սահմանները պաշտպանել են 2016 թվականի մայիսի 2-20-ը։ Հ․Գ․ Ի վերջո, կարծում ենք՝ պետք է Հայաստանում ընդունվի օրենք, որով Զինված Ուժերում ծառայություն չանցած անձանց կարգելվի պետական բարձր պաշտոն զբաղեցնել։ ԶՈՒ-մ ծառայելը պետք է դառնա առավելություն, և ոչ թե բեռ։   Politik.am

դիտվել է 148 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am