«Քոչարյանը քաղբանտարկյալ է. քրեորեն պատժելի որևէ արարքի հետ աղերս չունեցող ակնհայտ քաղաքական պատճառներ». Սարգիս Գրիգորյան

Մոտ ապագայում Մարդու իրավունքների եվրոպական դատարանն անխուսափելիորեն որոշում կկայացնի այն մասին, որ Հայաստանի իշխանությունների կողմից նախկին նախագահի շարունակական կալանավորումների դրդապատճառը քաղաքական է և խախտում է վերջինիս մարդու իրավունքները։ Նախագահի գործով առանձին հանգամանքներ ակնհայտորեն վկայում են, որ պրն Քոչարյանին վերագրելի է «քաղբանտարկյալ»-ի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանումը։ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի թիվ 1900 (2012) բանաձևի համաձայն՝ անձը «քաղբանտարկյալ» է, եթե կալանավորումն իրականացվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված հիմնարար երաշխիքների խախտմամբ և իրականացվել է զուտ քաղաքական նկատառումներով, առանց որևէ հանցանքի առկայության։ Անցած տարվա հուլիս ամսից ի վեր՝ իշխանություններն աննախադեպ «խտրական միջոցառումներ» են ձեռնարկել պրն Քոչարյանին ազատությունից զրկելու կապակցությամբ։ Կալանավորումը ակնհայտորեն անարդար գործողությունների հետևանք է, որոնք կապակցված են իշխանությունների քաղաքական հայացքների հետ։ Ներկայումս ՄԻԵԴ-ում երկու գանգատ կա Հայաստանի դեմ՝ առ այն, որ Ռոբերտ Քոչարյանը կամայականորեն և ոչ իրավաչափ կերպով կալանավորվել է, իսկ ներկայացված քրեական մեղադրանքն անհիմն է։ Ստրասբուրգի դատարանը կհաստատի, որ Նախագահի ձերբակալությունները կազմակերպվել են՝ ճնշելու քաղաքական բազմակարծությունը։ Դատարանը կհանգի այն եզրակացության, որ կա կոնտեքստային ապացույց, որ տեղական իշխանությունները գնալով ավելի դաժան են դառնում պրն Քոչարյանի հանդեպ, և, որ հատուկ թիրախ լինելու նրա ենթադրությունը կանխամտածված էր։ Քոչարյանի իրավաբանական թիմը հավատացած է, որ Քոչարյանի կալանավորման և հետապնդման հանգամանքները վկայում են Հայաստանում իրավունքի գերակայության բացակայության մասին։ Առավել ակնառու բացթողումներն են՝

  • դատավորները զերծ չեն եղել գործադիր իշխանության և այլ քննչական մարմինների ազդեցություններից,
  • ներկայիս քրեական հետապնդումների վերաբերյալ հասարակական գործիչների կողմից արված հայտարարություններ, որոնք հասարակության մոտ ձևավորել են համոզմունք, որ Քոչարյանը մեղսագործ է։ Դրանք նախապաշարում են փաստերի գնահատումը իրավասու դատական իշխանության կողմից (անմեղության կանխավարկածի խախտում):
  • Իշխանությունների կողմից ատելությամբ լցված մամլո արշավներ, որոնք բացասական հետևանքներ են ունեցել արդար դատաքննության վրա՝ ազդելով հանրային կարծիքի ձևավորման և Նախագահի անմեղության կանխավարկածի վրա։ Իրավաբանական թիմը հավատացած է, որ չնայած Հայաստանի կողմից ճնշման առկայության՝ եվրոպական արդարադատությունը չի անտեսի ակնհայտ փաստերը։ Քոչարյանի կալանավորումն իրականացվել է բացառապես քաղաքական դրդապատճառներով և խտրականորեն։
Սարգիս Գրիգորյան Զիփարթներս իրավաբանական ընկերություն  

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am