Սրա մասին՝ կոլխոզում սուսսս...

«Քաղաքացու որոշում» կուսակցությանից Սուրեն Սահակյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Գործնականում հարկերի համահարթեցման էս գործընթացը միջին վիճակագրական աշխատավարձ ստացողին դրական համարյա ոչինչ չի տալու, քանի որ ամսական մի 1-2000 դրամ ավել ա մնալու ահասարսուռ կոմունալները մուծելու համար կամ 10-20 օրվա հացը ֆինանսների նախարարությունն ապահովում ա (բայց մի շտապեք ուրախանալ)։ Ինչքան քիչ աշխատավարձ՝ էնքան քիչ հաց ա ապահովում։ Իսկ այ 2 մլն դրամից ավել ստացողները նվազագույնը 300.000 դրամ քիչ են մուծելու ու ինչքան աշխատավարձը շատ, էնքան «տնտեսումը»՝ մեծ։ Փոխարենը շուտով ակցիզային հարկերն են բարձրացնելու՝ գազ, բենզին, ալկոհոլ, սիգարետ և այլն։ Սրա վրա ծախսեր կատարող միջին վիճակագրական աշխատավարձ (160.000 դրամ) ստացողը նախկինից 15-25 տոկոս ավելի ա վճարելու։ Ջանջուղազյանը կամ նրա հետ համաձայնող, քաղաքական որոշում կայացնող Փաշինյանը, իհարկե, հո չե՞ն ասելու թե մենք ենք սենց մոգոնել։ Ասելու են, որ դա ԵԱՏՄ պահանջն է, սիգարետի դեպքում՝ ծխելու դեմ են պայքարում, ալկոհոլի ու այլ դեպքերում էլ մի բան կմտածեն․ Նիկոլը բառախաղերի մեծ վարպետ ա։ Բայց միանշանակ մոռանալու են ասել, որ ԵԱՏՄ էդ պահանջը կարելի էր կատարել մինչև 2022 թվականը (սրա մասին՝ կոլխոզում սուսսս)։ Նենց որ աղքատներ ու միջին վիճակագրական աշխատավարձ ստացողներ, պատրաստվեք գրպաններդ ավելի թեթևացնել ի շահ մեր «հեղափոխական» բյուջեի, իսկ հարուստները թող պատրաստվեն, որ տարին մի անգամ ավել հանգստանան աշխարհի որևէ էկզոտիկ վայրում։ Թեորիապես էստեղ ոչ մի սխալ ու լիբերալ կառավարությանը մեղադրելու բան չկա, եթե չհաշվենք, որ 350.000 (ըստ Փաշինյանի) աշխատողից 2 մլն և բարձր աշխատավարձ ստացող 1000-ից մի փոքր ավել մարդ կա, իսկ «միջին վիճակագրական»՝ մոտ 349.000։ Բայց պետք չի մոռանալ, որ Ֆրանսիայում դեղին շապիկավորների շարժումը սկսեց հե՛նց էս նույն մանիպուլյացիաների հետևանքով։ Բայց մենք քարից ենք, իսկ մեր երկրում ինչ-որ բանկիր Մակրոն չի ղեկավար, այլ «միջին վիճակագրական» աշխատավարձ ստացող կամ դրա հնարավորությունն էլ չունեցող քաղաքացիների սիրելի հերոս, դևին հաղթած, ժողովրդական մեծ առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։ Մեզ մոտ դեռ ոչ ոք դեղին բաճկոն չի հագնելու։ Ծայրահեղ դեպքում մեղքը կարելի ա գցել Ջանջուղազյանի վրա, իսկ եթե դա էլ չօգնի, կարելի ա սերժին ու շարմազանովին երկուական հայհոյանք ուղղել, որ մեզ գցեցին ԵԱՏՄ ճահիճի մեջ։ Սենց գոնե սիրտը գրպանի պարունակության պակասելուն համամասնորեն կհովանա։ Թե բա թող հին, բայց լավ մասնագետներն աշխատեն։ Մեր կոնսենսուսային առաջարկն էր սպառողական կամ գոնե պարենային զամբյուղը չհարկել, եթե աճողական դրույքաչափը հանում են, բայց՝ չէ՛, չի լինի»։

դիտվել է 106 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am